Վաղը Թեհրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպում. APA

22.10.2023 13:44
790

Վաղը Թեհրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ բացի տարածաշրջանային խնդիրներից, հանդիպմանը կքննարկվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները։

Պաշտոնական Երևանը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել, թե արդյոք մասնակցելու է հանդիպմանը։

Ավելի վաղ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր, որ Երևանը որոշում չունի մասնակցության վերաբերյալ։

Իրանական աղբյուրները ևս հաստատում են կայանալիք հանդիպումը, սակայն մասնակիցների ցանկում չեն նշում Վրաստանը։

Տարածաշրջանային այս ձևաչափի մասին առաջինը հայտարարել էր պաշտոնական Անկարան ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, առաջարկել տարածաշրջանի հեռանակարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։

Պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Այս ձևաչափով մեկ հանդիպում է կայացել, կրկին առանց վրացական կողմի. Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները քննարկել էին տարածաշրջանային հարցեր։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40