Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում տեղադրվել է Ալեքսանդր Պուշկինի արձանը

22.04.2022 20:43
1178

Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, ներկա են եղել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ  միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը եւ Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը,  ռուսական համայնքի ներկայացուցիչներ:

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այդ հոբելյանի շրջանակում է անցկացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը, որն այս անգամ տեղի է ունենում Ստեփանավանում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ արձանի բացումը վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային կապերի, հարուստ ավանդույթների եւ բարեկամական սերտ հարաբերությունների մասին: Նա համոզմունք է հայտնել, որ Պուշկինի ստեղծագործությունը համաշխարհային ժառանգություն է, նրա պատվին հուշարձաններ տեղադրված են աշխարհի շատ քաղաքներում: Հայաստանում հուշարձաններ են կանգնեցված Երեւանում, Գյումրիում, Ստեփանավանում: 1937թ. գործում է Պուշկինի անվան դպրոցը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կրում է մեծ բանաստեղծի անունը:

«Մեծ է այսօր արձանի բացման նշանակությունը: Դա հաստատվում է Ռուսաստանի մեծ զավակի հանդեպ հարգանքով եւ վառ վկայությունն է բարեկամության ու փոխըմբռնման դարավոր ավանդույթների, որոնք ձեւավորվել են մեր ժողովուրդների միջեւ: Խորհրդանշական է, որ արձանը կանգնեցվում է մեր երկրների համար նշանակալից այս տարում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Բացման խոսքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւը խորհրդանշական է համարել արձանի բացումը՝ նշելով, որ այն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւս մեկ խոսուն վկան է:  

Նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում հուշարձանի բացման անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը: Նա երախտագիտություն է հայտնել հուշարձանի քանդակագործ 90-ամյա Շավարշ Հովհաննիսյանին ստեղծագործ մտքի եւ Պուշկինի կերպարի ճշգրիտ վերարտադրման համար:

Այնուհետեւ աշակերտներն արտասանել են նշանավոր բանաստեղծի ստեղծագործություններից, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել մեծանուն բանաստեղծի հուշարձանի մոտ:

Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության՝ Հակոբ Արշակյանը եւ Վիկտոր Բոնդարեւը ծառ են տնկել հուշարձանին հարող տարածքում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40