ՎԱՆԵՔ ԳՅՈՒՂՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ ՈՒՆԻ

01.07.2024 17:48
1253

Հունիսի 29-ին Վանեք գյուղում օրը տոնական էր․տեղի ունեցավ նոր վարչական շենքի պաշտոնական բացման արարողությունը, որը հերթական քայլն է գյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման և գյուղացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:

Նորակառույց շենքի բացումն ազդարարել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու Վանեք գյուղի վարչական ղեկավար Սամվել Առաքելյանը՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը։

Համայնքային այս շենքի բացումը մեծ ձեռքբերում է բնակչության կյանքում, քանի որ տասնամյակներ շարունակ գյուղը վարչական շենք չի ունեցել, իսկ այսօր ունի ամբողջովին նոր կառուցված ու վերանորգված շենք, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ թե՛ աշխատակիցների հարմարավետ և արդյունավետ աշխատանքը կազմակերպելու, թե՛ ակումբ-գրադարան՝ երիտասարդների առօրյան հետաքրքիր և հագեցած դարձնելու համար։

Շենքի կառուցումն ու տարածքի բարեկարգումը իրականացվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 48 մլն 510 հազար դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 19 մլն 404 հազար դրամ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40