Կապան, քեզանում են մեր բոլոր ակունքները

21.08.2023 12:42
998

Ավանդույթ դարձած և յուրաքանչյուր տարի նշվող Կապան քաղաքի տոնը, որը տեղի ունեցավ օգոստոսի 19-ին, այս անգամ անցավ «Կապան քեզանում են մեր բոլոր ակունքները» խորագրի ներքո:

Տոնական միջոցառումների շարքը սկսվեց առավոտվանից: Մշակույթի կենտրոնի հրապարակում երիտասարդների շուրջպարից հետո կտրվեց խորհրդանշական տորթը, որը համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները բաժանեցին քաղաքի տարբեր թաղամասերում:

Գարեգին Նժդեհի հրապարակում  տրվեց մարզական մրցումների մեկնարկը՝ կրոսավազք, հեծանվավազք, ինքնագլորներով մրցույթ: Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևներ հանձնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Այնուհետև հանդիսության մասնակիցները և հյուրերը բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան առաջին և մերօրյա պատերազմներում ընկածների հիշատակին:

Հաջորդ հանգրվանը Կապանի մշակույթի կենտրոնն էր, որտեղ հուշագիր ստորագրվեց Կապան համայնքի և Մոսկվա քաղաքի հարավային վարչական շրջանի միջև: Հուշագիրը ստորագրել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Մոսկվա քաղաքի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Երոշինը:

Իսկ արդեն կեսօրին մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, ողջույնի խոսքերից հետո մեծարվեցին համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, իսկ «Կապան» մեդալով պարգևատրվեց վաստակաշատ մանկավարժ Ռոման Ստեփանյանը:  Պաշտոնական մասից հետո ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Սամվել Հայրապետյան) և Կապանի կանանց երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Հարությունյան), ինչպես նաև մշակույթի կենտրոնի երգիչ-երգչուհիներ:

Չարենցի փողոցում ցուցադրություն էր կազմակերպվել «Կապան, քեզանում են մեր բոլոր  ակունքները» խորագրով, որին հանդիսավոր նիստից հետո ծանոթացան տոնակատարության մասնակիցները:

Թումանյան փողոցում տեղի ունեցավ «Սյունիք» հարթաքանդակի բացման արարողություն: Մարզի հինգ քաղաքային և երկու գյուղական համայնքներն ամբողջացնող հարթաքանդակի հեղինակը Անդրեաս Օհանջանյանն է, քանդակագործը՝ Գագիկ Ալեքսանյանը: Հարթաքանդակին պատկերված  Խուստուփ լեռը խորհրդանշում է Կապան համայնքը, բարձրաբերձ Կապուտջուղը՝ Քաջարանը, ժայռերի քարանձավային քաղաքը՝ Գորիսը, հինավուրց աստղագիտության կենտրոն Զորաց քարերը՝ Սիսիանը, հայկական նուռը և նռան ծառը՝ մրգաշատ Մեղրին, իսկ ցորենի հասկերը, կահ կարասին, սարահարթերը խորհրդանշում են գյուղական համայնքները՝ Տեղը և Տաթևը: Հյուրերին հաճույք պատճառեցին «Զանգեզուր» ժողովրդական պարային խմբի կատարումները (գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան):

Քաղաքի տոնին նվիրված միջոցառումների թվում էր դասական երաժշտության համերգը, որ կայացավ Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում, ներկաների համար ելույթ ունեցավ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան, կոնցերտմայստեր՝ Աստղիկ Վարդանյան): Հնչեցին Ռուբեն Ալթունյանի, Անտոնիո Վիվալդիի, Կոմիտասի, Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններից: Որպես հավարտ համերգի՝ հնչեց Աստոր Պիացոլլայի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Լիբերտանգոն»

Երեկոյան կողմ առավել քան մարդաշատ էին Կապանի մշակույթի կենտրոնի տարածքը, Գարեգին Նժդեհի հրապարակը: Կազպակերպվել էր կապանցի շնորհաշատ մարդկանց, անհատ ձեռներեցների և կազմակերպությունների ցուցահանդես-վաճառք, իսկ կրկեսային ծրագիրն անտարբեր չթողեց փոքրիկ կապանցիներին: Համերգային ծրագրով հանդես եկավ «Առիթմիա» բենդ խումբը: Շատրվաններին հարակից հարթակում ուժերն էին չափում բազկամարտիկները, ծանրաքար բարձրացնողները, անցկացվեց պարանի ձգման մրցույթ: Իսկ ամենավերջում ժամանցային ծրագիրն էր՝ Ռաֆայել Երանոսյանի և Լուիզա Ներսիսյանի մասնակցությամբ, իսկ հետո՝ շքահամերգը (գալա համերգը)։ Կապանցիների հյուրն էր Իվետա Մուկուչյանը: Խաղարկվեց Եգիպտոսում շրջագայելու ուղեգիր:

Տոնը շարունակվեց մինչև կեսգիշեր…

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40