Վարչապետը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

12.08.2019 21:24
1212

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին:

Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմելով նրանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում եմ անդրադառնալ կառավարության վերջին նիստում ընդունված որոշմանը՝ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը գին չունի: Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցի վերջնական լուծումը պետք է որոշվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս որոշումը միջանկյալ քայլ է, որն արձանագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական դիրքորոշումը: Հետագա գործընթացները պետք է շարունակվեն և տեղի ունենան ՄԻԵԴ վճռի համատեքստում»:

Մարտի 1-ի զոհերի հարազատները նշել են, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծ հույսեր են կապում վարչապետի, կառավարության գործունեության հետ և համոզմունք  են հայտնել, որ երկրում ընթացող փոփոխությունները հնարավորություն կտան օբյեկտիվ քննություն իրականացնել և լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը:

Վարչապետը և Մարտի 1-ի զոհերի հարազատները մտքեր են փոխանակել Մարտի 1-ի քննության ընթացքի, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

На изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещении

 

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40