«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Շարմազանովը՝ Մինսկում

24.09.2018 22:11
1262

«Հարկ եմ համարում ընդգծել, որ Ադրբեջանին վաճառած զենքը կրակել, կրակում և հավանաբար կրակելու է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ: Սա մտահոգիչ է», - հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ այսօր Մինսկում ելույթ ունենալով Հայաստանի և Բելառուսի միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ:

Ի թիվս մի շարք հարցերի անդրադառնալով նաև ՀԱՊԿ գործունեությանն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը մասնավորապես նշել է. - «Հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունները կարևորվում են ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մեր երկու պետությունների անդամակցությամբ: Անվտանգության հարցերը շարունակում են առանցքային լինել մեր տարածաշրջանի համար: Դեռևս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հռչակագիր, որի համաձայն կազմակերպության անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է կրի առաջնային բնույթ, սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին»:

«Վերջին շրջանում ադրբեջանական ուժերը հաճախակի կրակ են արձակում Հայաստանի սահմանակից շրջանների խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչը միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտում է: Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է դատապարտեն նման ապակառուցողական քաղաքականությունը», - ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Շարմազանովը:

Բելառուսը Ադրբեջանին «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառել, ինչը պաշտոնական Երևանը քննադատում է:

azatutyun.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40