Դատարանը բավարարել է Մայր աթոռի հայցը․ ոստիկանության անգործությունը ճանաչվել է ոչ իրավաչափ

01.07.2026 23:31
381

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Վարազդատ Միքայելյանի նախագահությամբ, բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության՝ Սուրբ Հովհաննավանքի գործով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով` դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը՝ արձանագրելով, որ այն պարտավոր էր արձագանքել Մայր աթոռի դիմումին և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։

«Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին։ Մայր աթոռը ոստիկանությանը նախապես տեղեկացրել էր, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը կարող է մուտք գործել եկեղեցու Սուրբ խորան, Ավանդատուն և Ատյան ու այնտեղ ծիսական գործողություններ կատարել։ Եկեղեցին պահանջել էր կանխել հնարավոր ներխուժումը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով»,– գրել է Զոհրաբյանը։

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը ոչ միայն չի կատարել պահանջվող գործողությունները, այլև նույնիսկ չի մեկնել դեպքի վայր։

«Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար»,– նշել է Զոհրաբյանը։

Նա հավելել է, որ դատարանը նաև անդրադարձել է եկեղեցու տարածքների իրավական կարգավիճակին՝ ընդգծելով, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, սակայն դրա բոլոր հատվածները նույն կարգավիճակը չունեն։

Վճռում, ըստ նրա, նշված է, որ Սուրբ Խորանը, Ատյանը և Ավանդատունը նախատեսված են բացառապես եկեղեցական ծառայության համար։ Նա նկատել է, որ դատարանը հիշեցրել է, որ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

«Եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իրավասու մարմիններին»,– ըստ Զոհրաբյանի` արձանագրել է դատարանը։

Հիշեցնեք, որ վարչական դատարանը` դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ էլ, բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության` կապված Արագածոտնի մարզի Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցու հետ։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25