Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

03.08.2018 14:43
1215

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները: «Պետք է հասկանալ՝ որո՞նք են հնարավոր լուծումները, ինչպե՞ս ենք տեսնում այդ լուծումների կիրառումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ միջոցներով և գործիքներով»,- նշել է վարչապետը:

Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում սեյսմակայունության հետ կապված խնդիրներ ունեցող դպրոցների մասին: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համաձայն՝ ընտրվել են սեյսմակայունության տեսանկյունից առավել խոցելի 46 դպրոցներ, որոնց վերանորոգման ու վերակառուցման համար նախատեսված է 107 մլն դոլար: Այդ միջոցների մի մասը ներգրավվել է Ասիական զարգացման բանկից, իսկ մյուս մասը հատկացնելու է ՀՀ կառավարությունը:

Արդեն իսկ սկսվել են 8 դպրոցների շինաշխատանքները, որոնք ավարտվելու են 2019 թվականին: Պատասխանատուները վստահեցրել են, որ արդյունքում ունենալու ենք սեյամակայուն դպրոցներ՝ նախատեսված 9 և ավելի բալ ուժգնությամբ աղետների համար. ուսումնական հաստատություններն ունենալու են նաև ապաստարաններ: Տեղեկացվել է, որ նշված 46 դպրոցների շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2023 թվականը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումը և նշել, որ դպրոցների սեյսմակայունության ապահովման խնդրի լիարժեք լուծման նպատակով անհրաժեշտ է համագործակցության ընդլայնման բանակցություններ վարել միջազգային գործընկերների հետ: «Պետք է ծրագրերն իրականացվեն հստակ վերահսկողության ներքո, պետք է մեզ հայտնի շինարարական «ավանդույթների» չկիրառումը հստակ պահպանվի, որովհետև դա շատ կարևոր է արդյունավետությունը բարձրացնելու համար: Անհրաժեշտ է ապահովել, որ մրցույթները լինեն 100 տոկոսով թափանցիկ»,- ընդգծել է վարչապետը:

yerkirmedia.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01