Վարչապետը խոստացել է հետևողական լինել կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով

01.02.2020 15:04
1124

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Մեր կառավարությունը ձևավորման առաջին օրից բարձրաձայնել է, և մենք ասել ենք, որ հետևողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով, որովհետև ինչպես մի շարք նախկին դեպքերում, այս հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն տնտեսական, հակակոռուպցիոն քաղաքականության իմաստով, այլ նաև քաղաքակրթական առումով: Եվ ես ուզում եմ նորից ընդգծել, որ մեր տնտեսական, սոցիալական և ընդհանրապես բոլոր քաղաքականությունների մեջ մշտապես առանձնահատուկ տեղ ունեն այն հարցերը, որոնք իրենց մեջ քաղաքակրթական կոմպոնենտ են պարունակում:

Այսինքն՝ այնպիսի հարցեր են, որոնց լուծումը պետք է մեր երկրի մակարդակը, նշաձողը բարձրացնի: Այս առումով անկանխիկ գործառնությունների ծավալի մեծացման ու ընդհանրապես էլեկտրոնային գործառնությունների և գործառույթների թվայնացման պրոցեսն այն  կարևոր ուղղություններից մեկն է, որն իսկապես պետք է լրջագույն փոփոխություն մտցնի երկրի քաղաքակրթական մակարդակում, ինչը կարևոր է ոչ այնքան որպես վերնագիր, այլ որպես մի գործընթաց, որը լրջագույն փոփոխություններ է բերելու մեր քաղաքացիների կյանքի որակի մեջ:

Ցանկանում եմ ընդգծել, որ վերջին շրջանում մենք այդպիսի մի քանի հարցեր ենք քննարկում. այս առումով կարևոր են սպանդանոցների, կանխիկի կրճատման հետ կապված թեմաները: Մի քանի օր առաջ մենք քննարկում էինք գույքահարկի համակարգի փոփոխությունը, որը նույնպես շատ կարևոր է, կարևոր է՝ քաղաքացու ինքնազգացողության և պետության, ազգային հարստության կառավարմանն իր մասնակցության առումով: Այնպես որ, քաղաքակրթական ուղղությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Եվ պետք է արձանագրենք, որ այս փոփոխությունների իրականացումը մեզնից ջանք է պահանջելու, բայց կառավարությունը նրանով է կառավարություն, որ ունենա քաղաքական կամք և հմտություն՝ այդ ջանքը ոչ միայն կիրառելու, այլև դա հաջողությամբ պսակելու»,-ասել է վարչապետը:

Այնուհետև նախագծի հետ կապված ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Նշվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում հանրապետությունում անկանխիկ գործառնությունների քանակը մի քանի անգամ ավելացել է, այդ թվում՝ արտասահմանյան բանկային քարտերի միջոցով: Դա պայմանավորված է նաև զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված միջոցառումներին, համապատասխան ենթակառուցվածքների ապահովմանն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքներին: Նշվել է նաև, որ վերը նշված օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

Վարչապետը կարևորել է անկանխիկ գործառնությունների խթանումը ինչպես քաղաքակրթական կոմպոնենտի, այնպես էլ ստվերի կրճատման առումով: Կառավարության ղեկավարը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է շարունակել նախագծի շուրջ աշխատանքները՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

www.24news.am

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11