Կարծես կենդանու տեղ դրած լինեին. 85-ամյա հայ կինը պատմել է Ադրբեջանում իր նկատմամբ վերաբերմունքի մասին

31.10.2020 00:23
3800

Հադրութ քաղաքի բնակիչ, Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում գերեվարված 85-ամյա Եվգենիա Բաբայանը պատմել է Բաքվում անցկացրած օրերի ընթացքում իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում Բաբայանը պատմում է Բաքվի ոստիկանական բաժանմունքներում անցկացրած օրերի մասին:

«Հոկտեմբերի 15-ի, լույս 16-ի գիշերը ռմբակոծության պատճառով գիշերել եմ իմ տան նկուղում, որը ծառայում է, որպես ապաստարան` պատերը հաստ են: Առավոտյան դուրս եմ եկել ապաստարանից, որպեսզի հավերիս կերակրեմ: Հենց այդ պահին նկատեցի, որ տղամարդկանց ձայներ են մոտենում տանը: Մտածեցի որդիս` Սուրենն է եկել տուն: Այդ պահին տան դուռը բացվեց ու ադրբեջաներեն լեզվով խոսող շուրջ 10 զինվորականներ ներխուժեցին մեր տուն: Տեսնելով նրանց, վախեցա ու վայր ընկա: Այդ պահին ադրբեջաներեն խոսող զինվորականները մոտեցան ինձ, ձեռքիցս քաշեցին, բարձրացրին և ասացին, որ ինձ Բաքու են տանելու: Ես ընդդիմացա, ասացի, որ մեծ տարիքով կին եմ, սա իմ տունն է, ուզում եմ այստեղ մնալ, թողեք ինձ իմ տանը, սակայն նշված զինվորականներն ասացին, որ պետք է տանեն, որից հետո ձեռքերիցս քարշ տվեցին, տարան և նստեցրին իրենց ավտոմեքենան: Դրանից հետո ինձ տարել են Ադրբեջանի Բաքու քաղաք, որտեղ երեք ոստիկանական կետերի հետ եմ շփվել: Ինձ շատ վատ են վերաբերվել, կարծես կենդանու, շան տեղ դրած լինեին»,- նշում է Բաբայանը:

Կինը պատմում է, որ երբ թեյ կամ ջուր է խնդրել, իրեն մի փոքր թեյ են տվել և շաքարի մի կտոր գցել դիմացը, ինչից կինը հրաժարվել է, նշելով, որ մարդ է, ոչ թե շուն:

«Դրանից հետո ինձ տեղափոխեցին երկրորդ ոստիկանական կետը, որտեղի աշխատակիցներն ինձ ստիպում էին, որ ես ասեմ` Փաշինյանը լավը չէ, ինքն է սարքել այս կռիվը: Ասում էին, որ ինքն է մեղավոր, ես էլ ասում էի, որ Հադրութն իրենցը չէ, այլ մերն է: Իրենք ինձ տեսախցիկներով նկարում էին, հարցեր էին տալիս, ես իրենց ասածով պատասխանում էի: Դրանից հետո ինձ տարան երրորդ ոստիկանական կետը, որտեղ երկու հայ կային` մեկը երիտասարդ տղա էր` քաղաքացիական հագուստով, մյուսը` տարիքով մեծ էր: Երիտասարդին կապկպել էին` ձեռքերը, ոտքերը, փակել էին աչքերը, գցել էին մի անկյուն և հերթով ոտքով հարվածում էին: Տարիքով մեծ հայի ձեռքերը կոտրտված էին և նա ուղղակի նստած էր»,- ասում է արցախցի կինը:

Բաբայանը նշում է, որ իրեն հաջորդ օրը հայտնել են, որ երկու հայերին սպանել են ու մորթել:

«Նշված երեք բաժանմունքներից յուրաքանչյուրում ես մեկական օր եմ մնացել: Երիտասարդ հայը, որի մասին նշեցի, հագին կար կապույտ գույնի քաղաքացիական վերնաշապիկ, ոտաբոբիկ էր: Երրորդ օրը, երբ ինձ հանեցին բաժնից, հայ երիտասարդին գցել էին պարկի մեջ և քարշ տալով տարան ու գցեցին ավտոմեքենան, իսկ մյուս տղամարդուն և ինձ նստեցրին ավտոմեքենան, որից հետո ինձ տարան Բաքվի հիվանդանոց, իսկ նշված երկու հայերին տարան ինձ անհայտ ուղղությամբ: Հետո ինձ ասացին, որ այդ երկու հայերին իրենք մորթել են, վզները կտրել ու սպանել են»,- նշում է Բաբայանը:

85-ամյա Եվգենիա Բաբայանը Բաքվի հիվանդանոցում մնացել է 10 օր, որտեղ իրեն այցելել են Կարմիր խաչի աշխատակիցները, հագուստ են տվել և այլ իրեր: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերի 28-ին իրեն Բաքվից տարել են Վրաստան, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով բերել Հայաստան:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12