Վարորդական իրավունքը «Արմեդ»-ի տվյալների հիման վրա կկասեցվի ավտոմատ կերպով

02.07.2026 20:57
461

Առողջական հակացուցումների դեպքում վարորդական իրավունքը կկասեցվի ավտոմատ կերպով՝ թվայնացված տվյալների հիման վրա։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում  ասաց, որ մինչ այժմ նախարարությունը  հաճախ չէր ստանում համապատասխան բժշկական տեղեկատվությունը, ինչի հետևանքով պարեկները ճանապարհներին հանդիպում էին այնպիսի վարորդների, որոնք, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեին։

«Այսուհետ տվյալները շարունակաբար կթվայնացվեն «Արմեդ» համակարգում, և երբ համապատասխան տեղեկատվությունը գեներացվի, այն ավտոմատ հասանելի կդառնա նախարարությանը։ Եթե համակարգը հայտնաբերի առողջական հակացուցում, կգործի կարմիր ազդանշանը, և վարորդական իրավունքը կկասեցվի ավտոմատ»,- ասաց Սարգսյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ այն դեպքերին, երբ պարտադիր ժամկետային զինծառայությունից տարբեր հիվանդությունների հիմքով ազատված քաղաքացիները հետագայում վարորդական իրավունք են ստացել։

«Սա մի կողմից բանակից զարտուղի ճանապարհով ազատվող մարդկանց համար կլինի դաս, որ իրենք չեն կարող մեքենա վարել, իսկ մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնք իրապես ունեն նման հիվանդություններ, կիմանան, որ վարորդական իրավունք ունենալ չեն կարող»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարդիկ տարբեր հիվանդությունների պատճառաբանությամբ ազատվել են ժամկետային զինծառայությունից, այդ հիվանդությունները անհամատեղելի են վարորդական իրավունքի հետ, բայց հետո պարզվում է՝ վարորդական իրավունք ունեն։

«Եթե որևէ պետական համակարգում արձանագրվել է նման առողջական խնդիր, ապա այդ անձի պրոֆիլում պետք է ավտոմատ սահմանափակում կիրառվի, մինչև հարցը պարզաբանվի»,- ասաց վարչապետը։

168.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34