Վարորդները 12-րդ օրն է՝ մնացել են Մեղրիի մաքսակետում, իսկ ՊԵԿ-ում դեռ քննարկում են

02.07.2022 11:27
3737

Երեկ Հայաստան-Իրան սահմանին՝ Մեղրիի մաքսակետում, մոտ հարյուրի հասնող վարորդներ բողոքի ակցիա էին իրականացնում։ Բանն այն է, որ նրանց չեն թույլատրում անցնել չեզոք գոտի, որպեսզի այնտեղից իրանական բեռներ բարձեն իրենց դատարկ մեքենաներն ու վերադառնան հայկական տարածք։ Իսկ ինչո՞ւ չեզոք գոտի, որովհետեւ իրանական կողմը տեւական ժամանակ է՝ 120 դոլար է պահանջում յուրաքանչյուր մեքենայի մուտքի համար, ինչը վարորդները հրաժարվել են վճարել։ Նրանց էլ հայկական կողմից ասել են՝ կարող եք մտնել չեզոք գոտի, ձեր բեռները բարձել ու վերադառնալ։ Բայց տասն օրից ավելի է՝ թույլ չեն տալիս մուտք գործել չեզոք գոտի։ Նրանք էլ մնացել են սահմանին կանգնած՝ ամեն օր լրացուցիչ ծախս կատարելով այնտեղ մնալու, իրենց սննդի եւ այլ կարիքներ հոգալու համար։

Ակցիայի մասնակից վարորդներից մեկը՝ Սուրեն Մակարյանը, մեզ ասաց, որ իրենք չգիտեն՝ ինչ խնդիր է, բայց ամեն օր խոստանում են, որ ինչ-որ գրություն պիտի ստացվի, այդ գրությունը կլինի, եւ իրենց թույլ կտան մտնել չեզոք գոտի, սակայն մինչ օրս թույլ չեն տալիս։

«Մեզ ասացին՝ հարցը լուծվել ա էսձեւ, էն կողմ չեք անցնելու, որպեսզի էդ մուծումը չանեք, էս կողմից եք բարձելու՝ չեզոք գոտուց, բեռները բերելու են ու վերաբարձեն մեքենաների մեջ։ Հիմա մենք էլ սպասում ենք, ամեն օր էսօր-էգուց են անում, բայց արդեն 11-րդ օրն ա՝ էսքան մեքենա պարապ կանգնած ա էստեղ, մարդիկ անգործ են մնացել, ու պլյուս դրան՝ թալանված վիճակ ա, եկել տեսել ենք՝ մարդկանց մեքենաների վրայից ակումուլյատորներն են գողացել, չգիտեմ ինչեր են արել։ Հիմա ուզում եմ արձագանքեն՝ քանի՞ օր են էս մարդիկ էլի մնալու էստեղ, մարդիկ տներից հելել-եկել են, բոլորս էլ հասկանում ենք՝ էդ մնալը սաղ ծախս ա՝ հյուրանոց, ուտել-խմել եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ իրենց ասել են, թե տարածքի խնդիր է, պետք է դա կարգավորեն, որ այդ տարածքում բեռները բարձեն, իսկ դրա համար էլ կառավարությունից պետք է թույլտվություն ստանան, որը դեռ չեն ստացել։ Երեկվա ակցիայի արդյունքում Մեղրիի մաքսային վարչության պետն է մոտեցել նրանց, սկզբում փոքր վիճաբանություն է եղել, հետո հասկացել են իրար, բայց խնդիրն էլի չի լուծվել։ 
«Մեզ խնդրեցին ճանապարհը բացել, ասացին՝ մենք կզանգենք վերեւներին, էդ հարցերը, որ մեզ եք տալիս, մենք էլ կտանք իրենց, պատասխանները կիմանանք, ձեզ կասենք»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Մենք դիմեցինք ՊԵԿ՝ հասկանալու, թե ինչ խնդիր է, եւ ինչ լուծում են պատրաստվում տալ։ ՊԵԿ-ից տվեցին հետեւյալ պատասխանը․ «ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում վերջին օրերին առաջացել էին որոշակի խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներն Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերների հետ քննարկումներ են անցկացնում՝ հայ տնտեսվարողների կողմից բարձրաձայնված դժգոհություններին համապարփակ լուծում գտնելու համար: Ներկա պահին մաքսակետն աշխատում է բնականոն ռեժիմով»։ 

Փաստորեն, ավելի քան տասն օր է անցել, ՊԵԿ-ից դեռ ասում են, որ քննարկում են։ Այսինքն՝ մինչեւ բողոքի ակցիա չիրականացրին վարորդները, մինչեւ աղմուկ չբարձրացավ, ՊԵԿ-ից չորոշեցին տեղից շարժվել։ Մի տասն օր էլ, հավանաբար, կքննարկեն, մինչեւ որ վերջնականապես վարորդները հիասթափվեն ու հուսախաբ եղած վերադառնան տուն՝ կրելով հսկայական վնասներ, քանի որ պետությունը թքած ունի իրենց եւ իրենց խնդիրների վրա։

hraparak.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08