Վազգեն Հարությունյան. «Անաչառությունը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը կլինեն մեր գործելակերպի կարեւորագույն սկզբունքները»

04.02.2016 17:17
6346

ՀՀ գլխավոր դատախազի հունվարի 21-ի հրամանով Վազգեն Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ:


Վազգեն Հարությունյան. ծնվել է 1980թ. Երեւանում: 2002թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան: 2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2005թ.-ից աշխատում է դատախազության համակարգում: 2005թ. նշանակվել է Տավուշի մարզի դատախազության քննիչ, 2006թ. նույն մարզի դատախազության ավագ քննիչ, 2007թ. Տավուշի մարզի դատախազության դատախազ: 2008թ. մայիսի 4-ից նշանակվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, 2013թ. հունվարի 29-ին՝ Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ: 2013թ. նոյեմբերի 7-ից մինչեւ 2016թ. հունվարի 21-ն աշխատել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնում: 2016թ. հունվարի 21-ին գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ:

Ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:


- Շնորհավորում ենք Ձեզ նոր նշանակման առթիվ: Բայց մի նկատառում թույլ տվեք հայտնել. կարծեք Սյունիքի մարզի արդեն նախկին դատախազ Արմեն Աֆանդյանի պաշտոնավարումը մեր մարզում կարճ տեւեց: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Գիտե՞ք՝ որեւէ հստակ ժամկետ սահմանված չէ դատախազի պաշտոնավարման համար, սովորական կադրային փոփոխություն է տեղի ունեցել: Արմեն Աֆանդյանը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ:

- Մարզի դատախազ նշանակվելուց առաջ կամ հետո հասցրե՞լ եք գոնե մասամբ ծանոթանալ մարզին:

- Հունվարի 21-ին մարզի դատախազ եմ նշանակվել, բայց դեռեւս չեմ հասցրել ծանոթանալ մարզին. կարելի է ասել` ծանոթացման փուլում եմ:

- Նախնական տվյալներով ինչպե՞ս եք գնահատում մարզի օպերատիվ վիճակը:

- Այս պահի դրությամբ վիճակը կայուն է, ինչպես արդեն նշեցի, ծանոթացման փուլում եմ: Կան մի շարք գործեր, որոնց դեռ պիտի ծանոթանամ:

- Հանրապետության մասշտաբով դատախազության, ընդհանրապես իրավապահ համակարգում ո՞րն է առաջնայինը ներկա փուլում. չէ՞ որ արդեն ուժի մեջ է ՀՀ նոր սահմանադրությունը, որն իրավապահ համակարգում եւս որոշակի փոփոխություններ է ենթադրում, ո՞ր սկզբունքներն եք Դուք դնելու Ձեր գործունեության հիմքում:

- Անաչառությունը, առաջադրված սկզբունքներին հետեւելը, եւ, որ ամենագլխավորն է, բոլորը հավասար են օրենքի առաջ գործելակերպը: Հանրապետության գլխավոր դատախազի կողմից առաջադրված խնդիրները դրել եմ մարզում գործող իրավապահ մարմինների առաջ: Որպես մարզի դատախազ, նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող անձ՝ ես պարտավոր եմ պահպանել բոլոր այդ սկզբունքները :

- Որպես լրատվամիջոց մեզ նաեւ հետաքրքրում է ԶԼՄ-ների հետ աշխատելու Ձեր սկզբունքը:

- Աշխատելու եմ թափանցիկ, հրապարակային, որքանով օրենքն է թույլ տալիս, իհարկե, պահպանելով նաեւ նախաքննության գաղտնիքը: Կողմնակից եմ թափանցիկ աշխատելաոճին, հանրությունից թաքցնելու ոչինչ չկա:

- Ձեր խոսքը մարզի բնակչությանն ու իրավապահ մարմիններին:

- Մարզի բնակչությունը վստահ պետք է լինի, որ դատախազությունը շարունակելու է նախորդ ղեկավարների որդեգրած քաղաքականությունը: Իրավապահ մարմիններին նորից եմ հիշեցնում՝ անաչառությունը, անկաշկանդվածությունն ու օրենքի առաջ բոլորի հավասարությունը պիտի լինեն մեր գործելակերպի կարեւորագույն սկզբունքները:

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38

Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

14.05.2026 12:36