Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայվել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունը

21.01.2026 19:03
452

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել պ․գ․թ․ Արմինե Տիգրանյանի «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․)» վերնագրով ուսումնասիրությունը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունից:

Սույն ուսումնասիրությամբ հեղինակն անդրադարձել է 2020-2025 թթ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների, էթնիկ զտման և ռասայական խտրականության հետևանքով Արցախի պատմական հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման և յուրացման քաղաքականությանը, մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության գործիքակազմին։

Մենագրության մեջ քննվում են զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային համակարգը, Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի հայկական մշակութային ժառանգության՝ միջազգային սկզբունքների դիտանկյունից անօրինական թիրախավորման դեպքերը, դրա ոչնչացման և յուրացման միջոցները: Ներկայացվում են մշակութային արժեքների պաշտպանության միջազգային կանոնակարգերը, իրավական և հումանիտար գործիքակազմը (միջազգային կոնվենցիաներ, հռչակագրեր, բանաձևեր, կանոնադրություններ, սովորութային նորմեր)՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից վանդալիզմի ենթարկված Արցախի հայկական մշակութային ժառանգության։ Ակադեմիական հոդվածների, գրքերի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, ԻԿՕՄՕՍ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի բանաձևերի, Հռոմի կանոնադրության, տեսական և իրավական համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել գտնելու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղիները՝ համամարդկային արժեքների պահպանության կարևորության, անկախ քաղաքական իրավիճակից միջազգային հումանիտար իրավունքի գործարկման, մշակույթի իրավունքի հարգման շարակարգում։

Նախատեսված է մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագետների, պետական կառույցների, գիտական հաստատությունների, ուսանողների և արցախահայության մշակութային ժառանգության պաշտպանությամբ ու պահպանությամբ մտահոգ ընթերցողների լայն շրջանակի համար։

Возможно, это изображение Замок Бран, Старый мост в Боснии и Герцеговине и текст

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22