Վերադարձ ոսկե մեդալներով եւ չեմպիոնական գոտիներով

26.12.2014 17:22
2957

 

Անցնող տարին մարզական նոր նվաճումներով են նշանավորել քիքբոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբի մարզիկները (մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյան): Դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է Եվրասիայի գավաթի խաղարկությունը: Հայաստանը միջազգային այդ մրցմանը ներկայացել էր տասը մարզիկով, որից չորսը ներկայացնում էր քիքբոքսինգի Կապանի «Գարեգին Նժդեհ» ակումբը: Բոլորն էլ վերելքով հանդես եկան` բարձր պահելով ոչ միայն մարզի, այլ նաեւ հանրապետության պատիվը: Վաչե Գյուլբուդաղյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արայիկ Ավետիսյանը եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Շանթ Դավթյանը կանգնեցին պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին` արժանանալով ոսկե մեդալի եւ պատվոգրի: Իսկ Արայիկն ու Շանթը պարգեւատրվեցին չեմպիոնական գոտիով: Ընդ որում` նրանք եզրափակիչում առավելության հասան ադրբեջանցի մրցակցի նկատմամբ: Սա ասվում է ոչ թե դատարկ հայրենասիրությունից ելնելով: Մրցումների ժամանակ նաեւ հոգեբանական խնդիրներ են ծագում, երբ ադրբեջանցի հանդիսականների խառնամբոխն իր գոռում-գոչյուններով ցանկանում է հունից հանել հայ մարզիկներին, բայց մեր տղաները կոտրվողներից չեն…

Մրցումների կազմակերպիչները դիպլոմով պարգեւատրել են ակումբի մարզիչ Արայիկ Սարգսյանին` չեմպիոններ պատրաստելու համար:

Ինչեւէ, ակումբի մարզիչն ու սաները` իրենց երախտագիտությունն են հայտնում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, «Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Արթուր Խաչատրյանին` միջազգային մրցմանն իրենց մասնակցությունը հովանավորելու համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40