Վերանայվել է զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

25.12.2025 15:58
971

Կառավարությունը վերանայել է զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, որի նպատակն է բացառել առողջական թեթև խնդիրների հիմքով տրվող անհարկի տարկետումները։ Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում։

Նախագծի հիմքում ընկած է այն սկզբունքը, որ կլինիկական դրսևորումներ չունեցող, գործառույթների խանգարման չհանգեցնող և բժշկական միջամտություն չպահանջող ախտաբանական վիճակները չպետք է խոչընդոտ լինեն զինվորական ծառայության համար։ Այս մոտեցումը հիմնավորվում է միջազգային առաջադեմ փորձով, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Իսրայելի և Ավստրիայի զինված ուժերում կիրառվող չափանիշներով, ինչպես նաև միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցներով։

Փոփոխությունների արդյունքում զինակոչիկների թվի նշանակալի ավելացում է կանխատեսվում մի շարք ուղղություններով։

Մասնավորապես, վահանաձև գեղձի թերֆունկցիայի բարենպաստ դեպքերը, սրտի զարգացման փոքր անոմալիաները, որոնք հայտնաբերվում են պատահական հետազոտությունների ժամանակ, ինչպես նաև ողնաշարի ոչ ագրեսիվ հեմանգիոմաներն ու արյան որոշ ժառանգական գործոնները՝ թալասեմիայի հետերոզիգոտ տեսակները, այլևս հիմք չեն հանդիսանա ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու համար։

Այս հիվանդությունների պարագայում նախատեսվում է ծառայություն՝ սահմանափակումներով կամ հատուկ ռեժիմով, քանի որ դրանք չեն պահանջում բուժում և չեն խաթարում օրգանիզմի կենսագործունեությունը։

Նախագիծը ցուցաբերում է խստացված մոտեցում բարձր ռիսկայնություն ունեցող ախտաբանությունների հանդեպ։ Ցանկում առաջին անգամ հստակ ներառվում են գլխուղեղի և ողնուղեղի վենոզ անգիոմաները, ինչպես նաև գլխուղեղի խոշոր չափերի կիստաները, որոնք, նույնիսկ կլինիկական ախտանիշների բացակայության դեպքում, համարվում են վտանգավոր՝ պայմանավորված ուղեղային հյուսվածքների հնարավոր սեղմմամբ կամ կառուցվածքային խաթարմամբ։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01