«Վերածնունդ» 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել էր միայն Կապանը

30.05.2016 14:15
2056

Մայիսի 26-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վ.Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի 2015-16 ուստարվա հաշվետու համերգ, որ նվիրված էր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Հայ եւ համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես եկան դպրոցի տարբեր բաժինների լավագույն սաները, նրանցից կազմված համույթները, դպրոցի երգչախումբը, ինչպես նաեւ այդ դպրոցից Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները:

Համերգից հետո «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի անդամ Գեւորգ Նորոյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այս տարի փառատոնը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին, ինչպես նաեւ քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին եւ սահմանին կանգած զինվորներին:

Շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ՝ Գ.Նորոյանը մրցանակակիրներին հանձնեց դիպլոմներ, ինչպես նաեւ մանկավարժներին մաղթեց առողջություն, բարեկեցություն դեպի մեծ բեմեր սաներին ուղարկելու համար: 

Ի դեպ, այս տարի Սյունիքի մարզից փառատոնին մասնակցել է միայն Կապանի չորս կրթօջախ՝ Կապանի N, N 1, 2 երաժշտական դպրոցները, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը եւ Արվեստի պետական քոլեջը:  

Կապանի արվեստի պետական քոլեջից Մերի Պետրոսյանը, Լիա Գրիգորյանը կամերային անսամբլ անվանակարգում (դասատու՝ Աշոտ Խաչատրյան) արժանացել են առաջին կարգի, Հերմինե Հովհաննիսյանը (դաս.՝ Անահիտ Բաղդասարյան) ժողգործիքներ՝ քանոն անվանակարգում՝ երրորդ կարգի դափնեկրի կոչման:

Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցից Արտյոմ Սարգսյանը (վոկալ) արժանացել է առաջին կարգի (դասատու` Իրինա Դավիդյան), Վազգեն Սարգսյանը (ֆլեյտա, դաս.՝ Արթուր Մովսիսյան) եւ Տիգրան Քոչարյանը (դուդուկ, դաս.՝ Վաչիկ Համբարձումյան)՝ երրորդ կարգի դափնեկրի կոչման:

Կապանի Ա.Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցից Սերգեյ Հակոբյանը (դաշնամուր, դաս.՝ Ռուզաննա Ղահրամանյան) արժանացել է երրորդ կարգի դափնեկրի կոչման:

Երրորդ կարգի դափնեկրի կոչման են արժանացել նաեւ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի պարարվեստի բաժնի սան Մարիամ Թեւանյանը (դաս.՝ Գայանե Վարդիկյան) եւ երգեցողության բաժնի սան Մարի Էլչյանը (դաս.՝ Թերեզա Հովհաննիսյան):

Փառատոնի կազմկոմիտեի անունից շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ դիպլոմներ ստացած մասնակիցների կրթօջախների տնօրեններին, ինչպես նաեւ մասնակիցներին աջակցողներին, այդ թվում՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:

Վերջում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան նաեւ մրցույթ-փառատոնի կապանցի դափնեկիրները:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12