Վերին Խոտանան. ծերացող ու դատարկվող գյուղը

17.08.2017 08:29
2765

Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում, ըստ գյուղի բուժքրոջ, նախորդ տարի ընդամենը մեկ երեխա է ծնվել։  Այստեղ բնակչության կեսից ավելին 70-անց մարդիկ են։ «Ով էլ մահանում է, իր տան դուռը փակվում է»,- ասում է համայնքի ղեկավարը։ Մինչդեռ բնակիչները հիշում են, որ ժամանակին գյուղն ավելի աշխույժ ու մարդաշատ է եղել։

Վերին Խոտանանը մարզկենտրոն Կապանից շուրջ 25 կմ հեռավորություն ունի, սակայն կենսակերպով ու պայմաններով խիստ տարբերվում է Կապանից։ Գյուղի հիմնախնդիրները բազմաթիվ են՝ խմելու ու ոռոգման ջրի սակավությունից սկսած մինչեւ հասարակական տրանսպորտի  բացակայություն։

«Վերին Խոտանանն ավելի քան 400 տարվա պատմություն ունի։ Նախկինում տարածաշրջանի հայտնի կենտրոններից մեկն է եղել։ Իսկ հիմա մեր գյուղը կործանման եզրին է՝ բյուջեն շատ սուղ է, ճանապարհները չեն բերակարգվում, ջրի խնդիր կա, մեր գյուղացու հոգսը համայնքի միջոցներով չի լուծվում։ Գյուղին բյուջեից տարեկան հատկացվում է 3.5  մլն դրամ, 500  հազար դրամ էլ գյուղից է հավաքվում՝ հարկերի տեսքով»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Վերին Խոտանան համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանը։

Վերին Խոտանան համայնքի վարչական տարածքում ընդգրկված են Վերին Խոտանան եւ Նոր Առաջաձոր գյուղերը։

Վերին Խոտանան գյուղում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է ու հողագործությունը։ Սակայն բնակիչները բողոքում են, որ երկուսն էլ քիչ եկամտաբեր են, հատկապես՝ հողագործությունը։ Ոռոգման ջուր չունեն, իսկ խմելու ջրի պաշարները տարեցտարի պակասում են։ Իսկ անասնապահության գլխավոր խոչընդոտներից մեկը մասսայական համաճարակներն են։

Գյուղացիները, նույնիսկ, մոտ համայքներ ու Կապան հասնելու համար կամ առհասարակ գյուղից դուրս գալու համար ստիպված են կամ տաքսիներից օգտվել, կամ սեփական ավտոմեքենաներով (գյուղում քչերը մեքենա ունեն) տեղաշարժվել, քանի որ հասարակական տրանսպորտ չի գործում։ «Գյուղ եկող-գնացող հասարակական տրանսպորտ ընդհանրապես չկա։ Կառավարությունը մի քանի անգամ մրցույթ է հայտարարել գյուղ տանող ճանապարհը սպասարկելու համար, սակայն ոչ մի մասնավոր ընկերության դա չի հետաքրքրել։ Ճանապարահը շատ վատ վիճակում է»,- նշեց համայնքի ղեկավարը։

Վերին Խոտանանում գործող դպրոցն, ըստ Կ.Հակոբյանի, 12-ամյա է, իսկ աշակերտների թիվը 30-ի չի հասնում։  Գյուղում ժամանակին մանկապարեզ է եղել։  Բայց այսօր այն չի գործում, քանի որ մանկապարտեզի տարիքի երեխաների թիվն է քիչ։  

Մեզ հանդիպած երեխաներն էլ դժգոհում են, թե զբաղվելու շատ բան չունեն։ Ասում են՝ «Ղափանում ավելի հետաքրքիր է»։

Գյուղում մշակույթի տունը, կամ, ինչպես գյուղացիներն ասացին՝ ակումբը, գրադարանն ու  բուժկետը նույն տարածքում են։ Անծանոթը, նայելով այդ շինությանն ու տարածքին, դժվար թե գուշակի, որ այն  գյուղի կենտրոնն է, ու նշված երեքն այնտեղ են գործում։  «Գրադարանից օգտվողներ չկան։ Երիտասարդներն էլ շատ պասիվ են։ Մշակութային միջոցառումներ գրեթե չեն լինում»,- ասում է գյուղի ղեկավարը։

Վերին Խոտանանի բնակիչ, բուժքույր Աննա Բադալյանը հիշում է, որ նախկինում գյուղում նորածինների թիվն ավելի մեծ է եղել։ «Օրինակ՝ երկու-երեք տարի առաջ տարեկան 12-14 երեխա էր ծնվում։ Իսկ հիմա հղի չունենք։ Նախորդ տարի ընդամենը 1  երեխա է ծնվել։ Բնակչությունը շատ է պակասել։ Աշխատանք չկա։ Քաղաքից հեռու ենք։ Անասնապահությունն ու հողագործությունը թանկ են արժենում, ապրանքն էլ դժվար է իրացվում»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Գյուղն Առողջապահության նախարարությունից ստանում է փոքր ծավալի դեղորայք առաջին օգնության համար։ Սակայն այն հաճախ չի բավականացնում։   «Բուժկետում հարմարություններ կան՝ կահույք, սառնարան եւ այլն, սակայն տարածքն անբարենպաստ է, պատերը քանդվում են։ 34 տարի է՝ այստեղ բուժքույր եմ աշխատում, ցավում եմ գյուղի համար»,- ասում է բուժքույրը։

Ըստ նրա՝ անհրաժեշտության դեպքում իրենք առաջին բուժօգնություն ցույց են տալիս, իսկ ավելի բարդ դեպքերի համար Կապանից շտապօգնություն են կանչում։

«Մինչեւ նոյեմբերի 5-ը համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում Վերին Խոտանանը եւս միանում է Կապանի մյուս համայնքներին։ Դրանից հետո մեր նման գյուղերը կկործանվեն։ Ես խոշորացմանը կողմ էի։ Ասում էի, որ անընդունակ համայնքեր չպետք է պահվեն։ Համայնքը պետք է բյուջե ունենա գոյատեւելու համար։ Բայց Կառավարությունը հանկարծակի որոշեց Կապանի բոլոր գյուղերը միացել։

Վերջին ժամանակներս լսել ենք, Կառավարությունն ասում՝ ուղղությունը դեպի գյուղը, սակայն իրական ոչ մի փոփոխություն չենք տեսել։ Ճիշտն ասած՝ ես Կառավարության միջոցներից էլ եմ տեղյակ։ Որքան էլ ցանկանան, բյուջեում միջոցներ չկան։ Ամենաճիշտն այն կլիներ, որ գյուղատնտեսության ապահովագրություն ներդրվեր։

Կապանի գյուղերի համար վատագույն  ժամանակաշրջաններ են։ Հատկապես փոքր գյուղերի համար՝ բյուջե չկա, աշխատանք չկա, ջրի ու գազի խնդիրներ կան։ Կենսունակ չեն։ Հողերի հիմնական մասը բերրի հողեր չեն։ Գյուղում անասնապահությունն է եկամտաբեր, բայց ծերերն էլ ի վիճակի չեն դրանով զբաղվելու։ Երիտասարդները շատ քիչ են։ Նրանց մեծ մասն աշխատում  է անտառներում ՝ անտառահատումների ժամանակ բանվորական աշխատանք է կատարում»,- նշում  է համայնքի ղեկավար Կ. Հակոբյանը։

Ըստ նրա՝ փոքր գյուղերի համար պետք է այնպիսի ծրագրեր իրագործվեն, որոնք աշխատատեղերի ստեղծման հիմք կդառնան։ Եվ միայն այդ դեպքում երիտասարդը կմնա գյուղում։

Վերին Խոտանան գյուղի բնակչության մեծամասնությունը, համայնքի ղեկավարի խոսքով, բանկերում վարկային պարտավորություններ ունի։ Այդ վարկերի մի մասն են միայն գյուղատնտեսական, մնացածը՝ սպառողական վարկեր են։ Բնակիչներն ասում են, որ աշխատանք չունեն, վարկ են վերցնում, ծախսում, բայց հետո չեն կարողանում մարել։

«Պետությունը մեր գյուղի մասին մոռացել է։ Կապանին հարկից գյուղերի համար, գոնե, որոշ բաներ անում են, իսկ մեր գյուղի համար՝ ոչ մի բան»,- ասում է գյուղացիներից մեկը։

Գյուղում երկու փոքր խանութ կա։ Անհատ ձեռներեցներ են։ Կապանից բերում են, գյուղում՝ վաճառում։

Վերին Խոտանանում մի կողմից առատ կանաչով ծածկված բնությունն է, մյուս կողմից՝ հին շինությունները, փակ ու ժանգոտված կողպեքներով դարպասները։

Գյուղում է Ս. Աստվածածին կիսավեր եկեղեցին, որը, ինչես նշված է ցուցանակի վրա, կառուցվել է 17-րդ դարում։ Ըստ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում եղած տեղեկության, այն եղել է գրչության կենտրոն եւ ըստ 17-րդ դարի ձեռագիր հիշատակարանների այստեղ օրինակվել են Ավետարանն ու Կանոնագիրքը։ Եկեղեցու շուրջը կա 14-րդ դարի հուշարձան-դամբարաններ։ Այս գյուղից է ծագում Մովսես Խոտանանցի կաթողիկոսը, որի մասին հիշատակում է Առաքել Դավրիժեցին։

hetq.am
16 օգոստոսի, 2017

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21