«Դասագիրքը Աստվածաշունչ չէ». Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ

29.12.2023 18:38
975

Եթե Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի բովանդակության համատեքստում առաջնորդվեի նախորդ մոդելներով, Խորհրդային տարիների գաղափարաբանական մշակված, բայց չերևացող իրողություններով, գուցե ինչ-որ տեղ  աննկատ կանցներ, ասուլիսում ասաց պատմաբան, պատմության դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։

«Մենք բովանդակությանը կցել ենք նոր առաջադրանքներ, քանի որ դասագրքի հիմնական նպատակներից մեկն այն է, որ աշակերտների մոտ պետք է ձևավորվի քննական մտածողությունը, գումարած՝ պատմական մտածողությունը։ Այսինքն՝ մենք դասագրքում բովանդակային փոփոխություններ չենք արել, թեպետ կան որոշ հատվածներ, որոնք մեկնաբանվել են նորովի, սակայն շեշտադրումը գնացել է նաև առաջադրանքների ուղղությամբ»,- նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ այս դասագիրքը նորություն է, և կարևոր փոփոխությունների տեղիք տվող դասագիրք է. «Այստեղ չեք գտնի մի հատված, որը անտեղի կլինի, և աշակերտների ուշադրություն շեղող չի լինի։ Եթե նախկինում կային քարտեզներ, ապա դրանք պարզապես քարտեզներ էին, նոր դասագրքի մեջ կա և՛ քարտեզը, և՛ առաջադրանքները։ Դասագիրքը Աստվածաշունչ չէ, այստեղ կարևոր է նաև ուսուցչի դերը, իսկ գիրքը խթանող ազդեցություն ունի»։

aysor.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24