Վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ. ադրբեջանագետ

03.06.2025 17:46
656

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո՝ վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ։  Այս մասին  թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Նախորդիվ անդրադարձել եմ այս տարվա հունվար և փետրվար ամիսներին Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի ունեցած անհատական ու համատեղ զորավարժությունների թեմային։ Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանի մասնակցությամբ հունվար և փետրվար ամիսներին տեղի էին ունեցել 2 համատեղ և 5 անհատական զորավարժություն։

Ստորև ցանկանում եմ ներկայացնել մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղի ունեցած համատեղ ու անհատական զորավարժությունների և վարժանքների շարքը։

Վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ բնույթի 6 (միջազգային) ռազմական վարժանք ու զորավարժություն։

Դրանք են՝

  • «Anatolian Phoenix - 2025» զորավարժություն (մայիսի 9–23)՝ անցկացված Թուրքիայում

Ադրբեջանը մասնակցել է օդաչուներով, դեսանտային և փրկարար ստորաբաժանումներով, տեխնիկական անձնակազմով և ինքնաթիռներով։

  • Սերբիայի Զինված ուժերի հետ համատեղ վարժանք (մայիսի 20)

Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում։ Թեմա՝ մարտական գործողությունների վարման վարժանքներ, անօդաչու թռչող սարքերի կիրառություն։

  • «Արազ-2025» համատեղ զորավարժություն (մայիսի 20–21)՝ Իրանի և Ադրբեջանի զինվորականների մասնակցությամբ։


Նպատակ՝ փոխգործակցության զարգացում և փորձի փոխանակում։

  • Թուրք և ադրբեջանցի նավաստիների համատեղ պրակտիկ պարապմունքներ (մայիսի 2)


Ընթացել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներգրավմամբ։
Նպատակ՝ ծովային ոլորտում փորձի փոխանակում և պատրաստվածության բարձրացում։

  • «KURTARAN-2025» զորավարժություն (ապրիլի 24–30)

Միջազգային զորավարժություն՝ անցկացված Թուրքիայի Մարմարիս քաղաքում։

Ադրբեջանը մասնակցել է ռազմածովային, ցամաքային, օդային և ափապահպան ստորաբաժանումներով։

  • «Tarlan-2025» ԱԹՍ համատեղ վարժանքի պլանավորման խորհրդաժողով (ապրիլի 30)

Միասնական պլանավորում Ղազախստանի զինված ուժերի հետ։

Բուն վարժանքը դեռ չի կայացել, բայց համարվում է համատեղ զորավարժության նախապատրաստական փուլ։

Անհատական (ներքին) ռազմական զորավարժությունների ու վարժանքների թիվը վերոնշյալ շրջանում հասնում է 14-ի։ Սրանք ներառում են միայն Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցկացված զորավարժություններ՝ ներառյալ մարտավարական վարժանքներ, պահեստազորայինների պատրաստվածություն և հրաձգություն։

  • Կրակային մարտավարական վարժանք՝ հրթիռային ու հրետանային զորքերի հետ (մայիսի 29)
  • Պահեստազորայինների պրակտիկ պարապմունքներ (ծովային ուժերում) (մայիսի 16)
  • Ծովային հետևակի կրակային մարտավարական վարժանք (մայիսի 5)
  • Համատեղ բանակի շտաբային վարժանք (մայիսի 1)
  • Հրետանային կրակային վարժանքներ (ցամաքային ուժեր) (ապրիլի 29)
  • Պահեստազորայինների վարժանքներ (ապրիլի 29)
  • Ուսումնական թռիչքներ՝ «Super Mushshak» ինքնաթիռներով (ապրիլի 28)
  • Պաշտպանության հատուկ ստորաբաժանումներում պահեստազորայինների դաշտային պարապմունքներ (ապրիլի 28)
  • Բանակային կրակային մարտավարական վարժանք (ապրիլի 8)
  • Հրթիռային ու հրետանային զորքերի մարտական պատրաստվածություն (ապրիլի 12)
  • Պահեստազորայինների հերթական ուսումնական հավաքի մեկնարկ (ապրիլի 9)
  • Պահեստազորայինների ուսումնական հավաք (մարտի 19-ապրիլի 15)
  • Պահեստազորայինների դաշտային պարապմունքներ (մարտի 18)
  • Պահեստազորայինների հերթական ուսումնական հավաքի մեկնարկ (մարտի 6)

Սա հրապարակային, բաց աղբյուրներով եղած պատկերն է, վստահ եմ՝ հետախուզական ու փակ աղբյուների տիրապետող գերատեսչությունները կունենան վարժանքների մասին հավելյալ տեղեկատվություն։ Սակայն անգամ բաց ու հրապարակային աղբյուրներով ակնհայտ է՝ Ադրբեջանը խաղաղության որևէ իրական միտում չունի, անգամ ՀՀ իշխանությունների կողմից միակողմանի զիջումներով ձևավորված «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո»,-գրել է նա:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01