Գոռ Ղարիբյան. «Մեր զինվորները պատրաստ են եղել իրադարձությունների հետագա զարգացմանը»

24.05.2016 10:52
3606

Մայոր Գոռ Ղարիբյանը 1994-1998 թվականներին սովորել եւ ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որից հետո մինչեւ հիմա ծառայում է հանրապետության զինված ուժերում: Այժմ Ագարակի զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն է: Մարտական հենակետերից մեկում նա սիրով պատասխանեց «Սյունյաց երկրի» հարցերին:


- Պարոն մայոր, եղանք մարտական հենակետերում, որոշակի պատկերացում կազմեցինք դիրքապահների ծառայության մասին, այնուամենայնիվ, ձեր միջոցով ուզում ենք մեր տպավորություններն ամբողջացնել, ինչպե՞ս եք գնահատում օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջեւան-Սյունիք հատվածում:

- Կարող եմ ասել, որ իրավիճակը վստահորեն վերահսկվում է մեր զինվորների կողմից, լուրջ միջադեպեր չկան:

- Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների արձագանքները հասան այստեղ, մանավանդ խոսակցություններ եղան, որ ադրբեջանական կողմում կուտակումներ կային այդ օրերին:

- Սահմանի մեր հատվածում իրավիճակի լարվածություն չի եղել, բայց հաշվի առնելով, թե ով է մեր հակառակորդը, իմանալով նրա նենգ ու դարանակալ էությունը, պատրաստ ենք եղել իրադարձությունների հետագա զարգացմանը: Բարձրացրել ենք դիրքապահ զինվորների մարտական պատրաստականությունը, զգոնությունը:

- Ապրիլյան օրերին տեղաշարժ նկատվո՞ւմ էր հակառակորդի հենակետերի շրջանում:

- Նման բան չի նկատվել:

- Ընդհանրապես ինչպե՞ս է զինվորների տրամադրությունը, մարտական ոգին:

- Բարձր, միշտ պատրաստ են դիմակայել հակառակորդի ոտնձգություններին եւ անհրաժեշտության դեպքում հակահարված տալ:

- Երբ բարձրանում էինք մարտական հենակետեր, մտովի պատկերացնում էինք, թե ձմռանն այս կողմերում ինչ վիճակ է լինում. նկատի ունենք եղանակային պայմանները:

- Ինչ խոսք, որ դիրքապահների ծառայությունն անցնում է լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում: Բայց պիտի ասեմ, որ ամառ թե ձմեռ հենակետեր տանող ճանապարհը բաց է, դրանում մեզ օգնում են Մեղրու ճանապարհաշինարարները, ինչը թույլ է տալիս անհրաժեշտ ամեն ինչը ժամանակին մատակարարել զինվորներին:

- Այնուամենայնիվ, ի՞նչն է այսօր պակասում զինվորին:

- Զինվորն ընդհանրապես ուշադրության, վերաբերմունքի է արժանի: Բայց այս վերջին շրջանում դրանց պակասը չունի: Այդ ուշադրությունից եւ վերաբերմունքից նրանք ավելի են ոգեւորվում, ավելի լավ են ծառայում: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը (եւ ոչ միայն ինքը) պարբերաբար լինում է դիրքերում, 100-ից ավելի կամավորներ են եկել, օգնել, ինժեներական աշխատանքներ կատարել: Հիմա էլ պատրաստակամություն են հայտնում օգնել ոչ միայն աշխատուժով, այլ շինանյութով:

- Լսել էինք, որ Կալպեկի ուղղությամբ երկու տարի առաջ հակառակորդը նոր դիրք է վերցրել, բայց դուք միանգամայն այլ մեկնաբանություն տվեցիք:

- Ոչ թե հենակետ են վերցրել, այլ նոր հենակետ են կառուցել: Եվ դա՝ իրենց տարածքում: Դա սահմանի խախտում չէ, իրենց տարածքում է եղել դիրքի փոփոխությունը, որ չի սպառնում մեր հենակետերի անվտանգությանը: Մեր դիրքերը, ինչպես դուք տեսաք, տվյալ դիրքերի համեմատ ավելի գերիշխող են:

- Վերջերս շատ է խոսվում զինվորի կենցաղի մասին: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մարտական գործողություններից հետո մեր բանակի որոշ թերություններ ջրի երես դուրս եկան: Եթե, օրինակ, ասենք հենակետում առաջին բուժօգնության անհրաժեշտություն կա, խնդիրն ինչպե՞ս է լուծվում:

- Հենակետերում կան դեղորայքի արկղեր, որոնք ապահովված են առաջին բուժօգնության դեղորայքով: Բացի այդ ժամանակ առ ժամանակ բուժծառայության բժիշկները լինում են հենակետերում, հետաքրքրվում զինվորների առողջությամբ, ստուգում հենակետի սանիտարահիգիենիկ վիճակը:

- Իսկ որ նոր դիրքեր եք ավելացնում, ինժեներական կառույցներն եք ամրապնդում, դա ներկա ռազմաքաղաքական իրավիճակո՞վ է պայմանավորված, թե՞ պարզապես հայկական դիրքերն ավելի հաստատուն դարձնելու նպատակ ունի:

-  Ավելի հաստատուն դարձնելու, ավելի ամուր պահելու համար: Ապրիլի սկզբի ռազմաքաղաքական իրադարձությունների հետ դա կապ չունի: Դիրքերի ինժեներաշինարարական աշխատանքները սկսվել են 2015 թվականին, ներկա պահին էլ շարունակվում են, եւ մեծ ծավալի աշխատանքներ կան իրականացնելու:

- Հիմա անասունների ամառային պահվածքի ժամանակ է, նախիրը սար է բարձրանում, հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Վահրավարի գյուղապետն ասաց, որ անասնագողության դեպք է եղել ադրբեջանցիների կողմից, մարդիկ ակամա խախտում են սահմանը, նման դեպքերի դուք պատրա՞ստ եք, լինո՞ւմ են նման միջադեպեր:

- Նման դեպք չի եղել, քանի որ այս հատվածում հենակետերը մոտակա ադրբեջանական բնակավայրից 20-25 կմ հեռու են: Դժվար թե մոլորված մարդը հասնի այստեղ: Մեր հենակետերի դեպքում նման բան հնարավոր չէ:

- Կուզեինք իմանալ, որպես անձնակազմի հետ տարվող աշխատանքների պատասխանատու, թե զինակոչիկները կրթական ու ֆիզիկական ի՞նչ պատրաստվածությամբ են ներկայանում զինծառայության:

- Հիմա ավելի բանիմաց ու կրթված սերունդ է գալիս զինծառայության, ուզում եմ նշել, որ ռազմագիտություն առարկայի դասավանդման որակն է բարձրացել, ճիշտ է, դեռ տեղ կա բարձրացնելու, բայց նախկինի համեմատ առաջընթացը նկատելի է:

- Իսկ այստեղ, եթե գաղտնիք չէ, տակտիկական ինչ պարապմունքներ են անցկացվում: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, թե ինչպես են ժամկետային զինվորները հետ շպրտում հակառակորդին, նաեւ տանկ ու զրահամեքենա խոցում, իսկ առանց տակտիկական հմտությունների եւ գիտելիքների՝ նման նպատակի չես հասնի:

- Մարտավարական պարապմունքներն անցկացվում են ըստ նախատեսված պլանի, զորավարժությունները, կրակային պատրաստություններն անցկացվում են ելնելով ռելիեֆից, որ դիրքապահներն ավելի պատրաստված լինեն հնարավոր իրադարձություններին:

- Ձեզ՝ բարի ծառայություն:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ 

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37