Վերջին զանգը Մեղրի համայնքում

24.05.2024 19:38
697

Այսօր՝ մայիսի 24-ին, Մեղրի համայնքի ուսումնական հաստատություններում հնչեցին վերջին զանգի ղողանջները։

Հարազատ ուսումնական հաստատություններին հրաժեշտ էին տալիս 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտները:

Յուրաքանչյուր հրաժեշտ տխրության նշույլ ուներ, սակայն ազդարարում էր նորի սկիզբը։

Նոր փուլ մտնելով՝ շրջանավարտները կրթօջախում անցկացրած մանկության ու պատանեկության հուշերի մասին , երախտիքի ու շնորհավորանքի խոսքեր հղեցին մանկավարժներին, ծնողներին և տնօրենությանը,իսկ միջոցառումներն ավելի հանդիսավոր դարձրին ՝ երգ ու պարով:

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը, այցելել էր Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոց, որտեղ շրջանավարտների բարի երթ ու նոր ու լուսավոր կյանքում իրենց արժանի կոչումը գտնելու կամք մաղթեց, ինչպես նաև,հորդորեց մեծապես ապավինելով սեփական ուժերին գիտելիքները ի գործ դնել հանուն հայրենիքի անվտանգ զարգացմանը։

Համայնքապետարանի աշխատակիցները ներկա էին մյուս ուսումնական հաստատությունների «Վերջին զանգի» արարողություններին:

Տասներկու տարվա ուսումնառությունից հետո Մեղրի համայնքի դպրոցների շրջանավարտները հիմնական, խորը գիտելիքների մեծ պաշարով, հուզված, բայց մեծ հպարտությամբ հրաժեշտ տվեցին իրենց հարազատ կրթօջախներին՝ հնչեցնելով վերջին զանգը, որի ղողանջները ազդարարեցին կյանքի նոր փուլի սկիզբը:

Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40