Վիրավոր զինծառայողները նոր մասնագիտություն են սովորում

10.04.2019 15:07
1131

«Երևան իմ սեր» հիմնադրամը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շարունակում է իրականացնել «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլը:  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասին հայտարարել էր բանակի օրը՝ հունվարի 28-ին:  Ծրագրի նպատակն է աջակցել այն անձանց, ովքեր զինվորական ծառայության ընթացքում վտանգելով կյանքը, վիրավորվել են, ստացել վնասվածք ու հիվանդություն: Նախագահն ասել էր, որ ծրագիրը նպատակ ունի վիրավորված զինծառայողների համար աշխատանք գտնել, դառնալ կամուրջ՝ գործատուի և բանակում ծառայած, հաշմանդամություն ունեցող զինծառայողի միջև: Բայց մինչև այդ, նրանց պետք է ուսուցանել նոր հմտություններ: 2019թ-ի փետրվարի վերջից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող տասը զինծառայողներ շաբաթը երկու օր սովորում են լուսանկարչություն, օպերատորություն և համակարգչային մոնտաժ: Ծրագրի տևողությունը երեք ամիս է: «Ամեն ինչ ըստ հերթականության է իրականացվում՝ գործնական և տեսական պարապմունքների միջոցով: Մենք որոշեցինք, որ տղաները սկզբում պետք է լուսանկարչություն սովորեն, դրանից հետո տեսախցիկի հետ աշխատելն ավելի հեշտ կլինի: Ուստի ավելի քան մեկ ամիս է նրանք լուսանկարչություն են սովորում, շուտով նաև տեսանակարահանել կսովորեն: Իսկ հետո արդեն իրենց նկարահանած նյութերը կմոնտաժեն: Սա այս կարևոր նախաձեռնության դեռևս սկիզբն է, առաջին քայլը»,-ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը: Դասընթացի ավարտից հետո, տղաներին աշխատանք ունենալու հնարավորություն կընձեռվի, որպեսզի նրանք կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին: «Ես ցանկանում եմ նոր մասնագիտություն ձեռք բերել, դրա համար եմ մասնակցում դասընթացներին, որ զարգացնեմ գիտելիքներս»,- ասել է ծրագրի մասնակիցներից Արսեն Հովակիմյանը: Իսկ դասընթացի մասնակից զինծառայողներից Տիգրան Սարգսյանն արդեն սկսել է ակտիվ լուսանկարչությամբ զբաղվել: Նա ֆեյսբուքում բացել է Sargsyan Photography էջը, որտեղ տեղադրում է առաջին լուսանկարները:  Ի դեպ, տղաներին դասավանդող լուսանկարիչը, օպերատորն ու մոնտաժողը երկար տարիներ աշխատել են Հայաստանի նախագահների հետ և հիմա էլ աշխատում են ՀՀ նախագահի աշխատակազմում: Նրանց ֆոտո և տեսախցիկը հավերժացրել են Հայաստան ժամանած աշխարհահռչակ դեմքերին:

irakanum.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34