Վիրավոր զինվորները Գորիսի բժշկական կենտրոնում արժանանում են լիակատար սիրո եւ հոգատարության

01.10.2020 23:03
7615

Մարզի բնակիչներին հուզում եւ հետաքրքրում է մարտի դաշտից «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն  տեղափոխված՝ պատերազմող Հայոց բանակի վիրավորների առողջական վիճակը եւ այն, թե ինչպե՞ս  ու  ինչպիսի՞  օգնություն կարող են ցուցաբերել նրանց՝ այդպիսով արտահայտելով վիրավոր զինվորների ու կամավորականների հանդեպ  իրենց մեծ սերն ու երախտիքը:

Հայտնենք, որ ռազմական դրության սահմանափակումներով պայմանավորված՝  մանրամասն տեղեկություն չենք կարող հաղորդել:

Թերեւս, միայն՝ ի պատիվ Գորիսի բուժանձնակազմի, կարող ենք ուրախությամբ տեղեկացնել, որ պատերազմի առաջին օրից մինչ այս պահը, քաղաքի բժշկական կենտրոնում ոչ մի վիրավոր զինվորի մահ չի գրանցվել:

Նրանք գտնվում են  բժշկական հմուտ կադրերով, արդիական սարքավորումներով ու բավարար դեղորայքով հագեցած, ռազմական կարգապահությամբ գործող  հիվանդանոցում՝ բուժանձնակազմի շուրջօրյա ուշադրության ներքո, շրջապատված բժիշկ-բուժքույրերի լիակատար սիրով ու հոգատարությամբ:

Վստահենք մեր բուժանձնակազմին, նրանցից յուրաքանչյուրն անօրինակ ջանքեր է գործադրում՝ ոչ միայն փրկելու մեր զինվորների կյանքը, նաեւ՝ լիարժեք առողջություն պարգեւելու, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում՝ նորից մարտադաշտ մեկնեն:

Իսկ մեր վիրավորները բոլորն են շտապում առողջանալ եւ վերադառնալ մարտադաշտ՝  պատերազմը հասցնել հաղթական ավարտին:

Առողջություն նրանց: 

Սուսաննա Բաբաջանյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40