Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին

16.03.2021 15:38
1326

Ռուսաստանի նախագահն արդեն ստորագրել է 82-ամյա Արթուր Չիլինգարովի վերաբերյալ հրամանագիրը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վաստակավոր աշխարհագրագետի պատվավոր կոչում է շնորհել Ռուսական աշխարհագրական ընկերության առաջին փոխնախագահ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին:

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

««Ռուսաստանի Դաշնության վաստակավոր աշխարհագրագետ» պատվավոր կոչում շնորհել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր, Արկտիկայում և Անտարկտիկայում միջազգային համագործակցության գծով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսական աշխարհագրական ընկերություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահ Արթուր Նիկոլաևիչ Չիլինգարովին», - ասված է հրամանագրում:

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25–ին Լենինգրադում։ Նրա հայրը` Նիկոլայ Չիլինգարյանը, հայ էր, կուսակցական բարձր պաշտոն էր զբաղեցնում, բայց 1940–ականներին ճնշումների է ենթարկվել (վերականգնվել է 1954 թվականին)։

Արթուր Չիլինգարովն ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի, 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։

armeniasputnik.am



 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24