Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

15.09.2018 19:13
1350

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Վրաստանում հավատարմագրված տասնհինգ երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ, ովքեր համայն հայության հոգևոր կենտրոն էին ժամանել ուղեկցությամբ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ռուբեն Սադոյանի։ Դեսպանների շարքում էր նաև Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Հ․ Խոսե Ավելինո Բեթանկուրը։ 

Պրն․ Ռուբեն Սադոյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց դեսպաններին՝ տեղեկացնելով նաև Հայաստան կատարած նրանց ճանաչողական այցի մասին։ 
Այնուհետև իր բարեմաղթանքները դեսպաններին փոխանցեց Գարեգին Երկրորդ Հայրապետը՝ ողջունելով նրանց այցը Հայաստան։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով նման այցելությունները, վստահություն հայտնեց, որ դեսպանները, հաղորդ դառնալով հայ մշակույթին և պատմությանը, հնարավորություն կունենան ավելի լավ ճանաչելու ու հասկանալու Վրաստանում ապաստան գտած հայորդիներին և դարավոր ավանդույթներ ունեցող հայ համայնքին։
Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության և հայոց կյանքում քրիստոնեական հավատի դերակատարության մասին, որի շնորհիվ հայ ազգը, պատմության ընթացքում դիմագրավելով բազմաթիվ մարտահրավերներ, կերտել է իր բազմադարյա պատմությունը։ 
Անդրադառնալով հայոց պատմության տարբեր հանգրվաններին՝ Նորին Սրբությունը մասնավորապես ներկայացրեց Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու կրած ծանր կորուստները և զրկանքները։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, և ընդգծեց, որ միայն այդ քայլը մարդկային պատմության հետագա էջերից կբացառի նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը։
Հանդիպման ավարտին պրն․ Սադոյանը դեսպանների անունից շնորհակալության խոսք ուղղեց Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռի հարկից ներս ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Վերջում դեսպաններն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, դիտեցին դարերի ընթացքում համայն հայության հոգևոր կենտրոնում հավաքված սրբությունները և մշակութային բացառիկ գանձերը։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01