Վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցը լուծվելու է. Հայաստանում ՌԴ դեսպան

08.02.2021 17:13
1194

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին, նշել է՝ դա ներքաղաքական, Հայաստանի ղեկավարության որոշելու հարցն է: Կոպիրկինը հույս է հայտնել, որ, այդուհանդերձ, ճիշտ որոշում կկայացվի՝ ելնելով նրանից, որ պետության առաջ ոչ այնքան հեշտ խնդիրներ են դրված: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրությանը՝ Կոպիրկինն ասել է, որ դրա գնահատականը միայն հայ ժողովուրդն ու Հայաստանում ապրող մարդիկ պետք է տան: Դեսպանը նշել է նաև, թե ինչ թեմաների մասին են խոսել Հայաստանի նախկին նախագահների հետ:

«Մենք խոսել ենք բոլոր ակտուալ հարցերի, այդ թվում՝ այն խնդիրների մասին, որոնք առաջացել են նախորդ տարվա վերջին՝ ողբերգական իրադարձություններից հետո: Խոսել ենք Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մասին, քննարկել ենք հումանիտար աջակցության հարցեր: Ինձ հետաքրքիր էր նաև լսել գնահատականներ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:

Մեր քննարկումների առանցքում ռուս-հայկական բարեկամությունն է: Ինչ վերաբերում է հայ գերիների վերադարձին՝ այն նոյեմբերի 9-ի՝ եռակողմ հայտարարության առաջնահերթությունների շարքում է: Չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի, պաշտպանության նախարարները: Այս հարցի լուծումը հնարավոր է՝ չլինի այնքան շուտ, որքան սպասում ենք, բայց հավատացեք, առավելագույնն է արվում, ես վստահ եմ՝ այն հաստատ լուծվելու է»,- ասել է Կոպիրկինը:

armlur.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40