ՎԹԱՐԸ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ»-ԻՆ

26.02.2021 13:19
2551

Այսօր առավոտյան Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռոմա Սահակյանի հետ այցելել են «Չաարատ Կապան» ՓԲԸ (նախկին Կապանի լեռնահարստացման կոմբինատ), որի տարածքը զգալի վնաս է կրել գիշերը տեղի ունեցած վթարից։

Նշենք, որ փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 2։00-ին, Կապանի պղնձի հանքավայրի (Կավարտի հանք) տրանսպորտային հանքուղով (Կավարտի հանքավայրը չի պատկանում եւ չի շահագործվում «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից) հոսող ջրերը, դեռեւս անհայտ պատճառներով, մեծ քանակությամբ լցվել են ընկերության տարածք՝ պատճառելով վնասներ․ պատահարի հետեւանքը եղել է արտադրության խափանումն ու կանգառը։

Ջրերը ընկերության տարածքով անցել են նաեւ միջպետական մայրուղի ու հարակից տարածքներ:

Ճանապարհը մաքրվել է ընկերության աշխատակիցների կողմից, իսկ ձեռնարկության տարածքում այցի պահին վթարավերականգնողական աշխատանքներ էին ընթանում։

Մարզպետարանի ներկայացուցիչները, ծանոթանալով տարածքում ստեղծված վիճակին, հանդիպում ունեցան «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ։ Կարո Ավանեսյանը հետաքրքրվեց ընկերությանը հասցված վնասի ծավալներով, ու տնօրենը ներկայացրեց դրանք (վարչական շենք, գույք, սարքավորումներ, ճանապարհներ եւ այլն)։

Քննարկվեց նաեւ, թե ինչը կարող էր հանքախորշի մուտքի պատվարի փլվելու ու ջրերի արտահոսքի պատճառ դառնալ, եւ կարեւորվեց, որ խնդիրը ներկայացվի կառավարություն՝ համայնքի տարածքում եղած մյուս չգործող ու կոնսերվացված հանքախորշերի անվտանգությունն ապահովելու եւ հետագայում նման վթարային իրավիճակները կանխարգելելու համար։

Սյունիքի_մարզպետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40