Ընթերցեցի դասագիրքը. վերահաստատվեց համոզմունքս՝ առարկան պետք է կոչվի Հայաստանի պատմություն. վարչապետ

27.12.2024 22:19
765

Քովիդի հանգամանքից օգտվելով ընթերցեցի 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը: Այս դասագրքի ընթերցումը ևս մեկ հանգամանք վերահաստատեց իմ համոզմունքը, որ առարկան, որը դասավանդվում է, պետք է կոչվի Հայաստանի պատմություն:

Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյությում ասաց վարչապետը՝ նշելով, որ այս մասին դեռ ապրիլին էր խոստացել, սակայն մինչ այժմ չէր կարողացել անել:

«Իհարկե, ես պատմության փորձագետ չեմ և պատմագիտական նրբությունների մեջ չեմ մտնի, բայց կարող եմ միանշանակ ասել, որ դասագիրքը հաջողված է հետևյալ իմաստով.

այն աշակերտին հրավիրում է քննական դիտանկյունից ընկալել պատմությունը, մի բան, որն իմ կարծիքով մեր իրականության մեջ շատ է պակասում, և բացի այդ, երեխաների համար ստեղծում է իրավիճակներ, նրանց հրավիրում է խաղարկային իրադրություններ ստեղծել մեր պատմության կարևորագույն տարբեր դրվագների շուրջ և այդ իրավիճակներում ընկալել պատմությունը, փորձել այսօրվա դիտանկյունից նայել իրադարձություններին, այդ դիտանկյունից քննարկել և ընկլալել, ինչը կարծում եմ շատ կարևոր նորամուծություն է:

Եվ ես հույս ունեմ, որ 7-րդ դասարանի մեր աշակերտները և պատմություն դասավանդող մեր սիրելի ուսուցիչները լիարժեք օգտվում են դասագրքի ընձեռած հնարավորություններից:

Եվս մեկ հանգամանք. այս դասագրքի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ առարկան, որը դասավանդվում է, պետք է կոչվի Հայաստանի պատմություն, ինչի վերաբերյալ Կառավարությունն արդեն որոշում կայացրել է, և առաջիկայում մենք հենց այս վերնագրի ներոք դասագրքեր կունենանք, որովհետև ինքնին վերնագրի դերակատարումն էական է որոշ տեղերում, որոշ նրբությունների համատեքստում, որովհետև այդ վերնագրի ներքո որոշ հարցերի դիտանկյունը, ընկալման անկյունը առավել համապատասխան կլինի Հայաստանի Հանրապետության պետական շահերին»- ասաց վարչապետը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22