ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատերից ներս հնչեցին Կոմիտասի ու Թումանյանի անմահ անուններն ու բացահայտվեցին հայկական տառարվեստի գաղտնիքները. Արայիկ Հարությունյանի ամանորյա ուղերձը

31.12.2019 15:05
1558

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.

«Սիրելի՛ բարեկամներ,

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Այսօր դժվար թե լինի մեկը, որ հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները, նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ:

Այս տարի մեկ հարկի տակ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության այդքան փոխլրացնող ոլորտները` նոր հնարավորություններ ու մարտահրավերներ ստեղծելով մեզ համար:

Վերաարժևորելով մեր միասնական նախարարության գործունեությունը, որը ժամանակի ընթացքում սկսեցին կոչել նաև բովանդակության նախարարություն, չեմ կարող չնշել, որ կրթության ոլորտում այս տարի մեկնարկեցին համակարգային բարեփոխումներ, որոնց իրական արդյունքները կզգանք տարիներ հետո, թեև դրանք միասնական ու ամենօրյա աշխատանք են պահանջում`այսօր և վաղը։

Պետք է նշեմ այն ծրագրերը, որոնք միավորեցին կրթության ու մշակույթի ներուժը` այն բազմապատկելով մեր երեխաների ու երիտասարդների միջոցով:

Պետք է նշեմ մեր մշակույթի միջազգայնացման ու հանրահռչկաման համար իրականացված մեծ աշխատանքը. ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատերից ներս հնչեցին Կոմիտասի ու Թումանյանի անմահ անուններն ու բացահայտվեցին հայկական տառարվեստի գաղտնիքները:

Բազմաթիվ նախագծեր ուղղվել են դպրոցաշինությանն ու դպրոցների զարգացմանը: Չէ՞ որ մեր երեխաները լավագույնին են արժանի:

Սպորտի ոլորտում մեր պատասխանատուների եւ մարզիկների ու մարզիչների ջանքերի արդյունքներն էլ կունենանք Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ:

Պետք է նշեմ նաև այն ջանքերը, որոնք մեր մեծ թիմը գործադրում է ամեն օր`ավելի շոշափելի արդյունքներ ու մեծ ձեռքբերումներ ունենալու նպատակով:

Մենք` բոլորս, մեր ամենօրյա աշխատանքով ու կենսակերպով, մեր ընկերների, քույրերի ու եղբայրների, հարեւանների ու բարեկամների հետ միասին, մեր բաժին պատասխանատվությունն ենք կրում մեր երկրի զարգացման համար:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով մաղթում եմ բոլորիս այն ուժը, նպատակասլացությունն ու կամքը, որը Հայաստանի զարգացման երաշխավորն է:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21