«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի ողջ տարածաշրջանի համար․ Էրդողան

05.07.2025 19:25
636

Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական բեկման մաս:

«Հայաստանը, թեև ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», բայց ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում», - ասել Է Էրդողանը: «Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական քայլ կլինի․ Թուրքիայից ապրանքները կկարողանան Կասպից ծովով ավելի արագ հասցնել Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան եկող բեռները կսկսեն անցնել Թուրքիայով: Միջանցքի բացումն ընդգրկում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև մեզ և Ադրբեջան։ Այստեղ ամենակարևոր տարրը Զանգեզուրի երթուղին է։ Այս երթուղին ներառում է նաև երկաթուղային համակարգ», - ընդգծել է նա։

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը, որը կստորագրեն Հայաստանն ու Ադրբեջանը, կփոխի «մթնոլորտը տարածաշրջանում»: «Աշխարհը փոխվում է, և այս իրավիճակը նոր քայլեր է պահանջում։ Փոփոխություններին հետևելը նշանակում է ակտիվացնել ներուժը և բացել դռները շահույթի համար: Խաղաղության համաձայնագիրը, որը կստորագրեն Հայաստանն ու Ադրբեջանը, կփոխի մթնոլորտը տարածաշրջանում։ Մենք ականատես կլինենք ձեռք բերված խաղաղության շնորհիվ մեկը մյուսի հետևից նոր և պատմական հնարավորությունների բացահայտմանը։ Հակամարտությունների և պատերազմների պատճառով դատարկված տարածաշրջանների ներուժի ակտիվացմամբ հաջող մոդելի ևս մեկ հազվագյուտ օրինակ կհայտնվի», - եզրափակել է նա:

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40