Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ կողմից ընկերությունում աշխատատեղերի կրճատում եւ սոցիալական ծրագրերի չեղարկում չի լինի

22.10.2021 17:03
10672

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչները Քաջարանում հանդիպում են ունեցել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում, որն անցել է փոխադարձ վստահության եւ գործարար մթնոլորտում, ամենայն հստակությամբ ու որոշակիությամբ հայտարարվել է, որ ընկերության նոր սեփականատիրոջ կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատատեղերի որեւէ կրճատում չի նախատեսվում:

Հայտարարվել է նաեւ, որ նոր սեփականատերը չի պատրաստվում սառեցնել կամ չեղյալ հայտարարել ընկերության կողմից իրականացվող որեւէ սոցիալական ծրագիր:

Ավելին, նոր սեփականատեր ընկերությունը պատրաստվում է ընդլայնել ու ավելի արդյունավետ դարձնել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գործունեությունը, ինչպես նաեւ՝ երկրամասի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը միտված ծրագրերի շրջանակը:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչները կոչ են արել հանքագործներին՝ չհավատալ վերջին օրերին համառորեն տարածվող ստահոդ լուրերին եւ ապատեղեկատվությանը, թե իբր Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում  աշխատատեղերի եւ սոցիալական ծրագրերի կրճատումներ են սպասվում, ուստի եւ՝ բոլոր նման լուրերին չպետք է լրջորեն վերաբերվել ու որեւէ նշանակություն տալ:

Այնպես որ՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը թեւակոխում է կայուն զարգացման փուլ, որին Սյունիքում վաղուց էին սպասում:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40