Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել. ձերբակալվածներից մեկը գյուղապետի թոռն է

13.04.2019 16:05
1060

 Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել, ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործ է հարուցվել: Կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները: Ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ձերբակալվածներից մեկը Զարթոնքի գյուղապետի թոռն է»,-տեղեկացրին կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են բոլոր քննչական գործողությունները՝ միջադեպի մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը՝ պահանջելով համայնքի դպրոցի տնօրենի հրաժարականը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով' առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 5 տուժածից 4-ը դուրս են գրվել Արմավիր բժշկական կենտրոնից, միայն մեկի վիճակն է գնահատվում կայուն ծանր, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08