Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը ապերախտության գագաթնակետն է. կամ Մարգարիտա Սիմոնյանը ձեզ ինչո՞վ էր խանգարում. Քոչարյան

17.02.2025 14:13
572

 


 

Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի կյանքում ոչ թե ինքն իրենով, բնական ձեւով է նվազել, այլ շատ նպատակաուղղված ձևով նվազեցրել են. մենք իրերը իրենց անունով պետք է անվանենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Իմ մտքով չէր անցնում, որ հնարավոր է որևէ մեկ հայի մուտքը Հայաստան արգելեն: Այդ աստիճանի իմ երևակայությունը չէր աշխատում: Իմ երևակայությունը ընդհանրապես վատը չի, բայց այդ չափի չէր հերիքի: Ինչի մարդ չկա՞ր սփյուռքում, որ ինձ քննադատում էր, իհարկե կար, բայց որ հայի մուտքը կարելի է փակել, կամ ռուս այն գործիչների, իրենց ամբողջ քաղաքական կենսագրությունը կառուցված է Հայաստանի հետ բարեկամությունը խորացնելու վրա կամ Ղարաբաղի հարցի հետ կապված, կամ Ցեղասպանության ճանաչման հետ կապված, օրինակ Զատուլինի մուտքը փակել Հայաստան, դա ապերախտության գագաթնակետն է:

Դրանից հետո դրսի մարդիկ, գիտե՞ք ինչ են ասում, ասում են՝ էս հայերից ավելի լավ է հեռու մնանք, սրանք կոպիտ ասած «գցող» են:

Ռուսաստանի դումայում ամենից հայամետ հայկական շահերով ապրող պատգամավորի մուտքը արգելել են Հայաստան։ Հիմա այս ամենից պետք է հրաժարվել, և մարդիկ, որոնք այդ որոշումները կայացրել են, պետք է պատժվեն։ Սա մեկ սիգնալ է, որ այս սփյուռքը մեզ համար ցանկալի չէ Հայաստանում։ Եվ սա այն բաժանման տրամաբանության մեջ է՝ Արարատ-Արագած, հին-նոր և այդպես շարունակ։ Մարգարիտա Սիմոնյանը ձեզ ինչո՞վ էր խանգարում: Ռուսաստանում կայացած, հարգանք ունեցող ազնավորություն է, ինչի՞ է փակում մոտքը։ Կամ Անդրանիկ Միհրանյանը, ակադեմիական շրջանակներում ճանաչված, հարգանք ունեցող մարդը, Ի՞նչ վտանգ էր սպառնում Անդրանիկ Միհրանյանը, որ գար իր ծնողների գերեզմաններին այցելելու։ Դուք ստեղ տրամաբանված, բացատրություն ունե՞ք»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Խոսելով Սփյուռքի մասին, Քոչարյանը հայտարարեց. «Հայաստանը սփյուռքով և առանց սփյուռք տարբեր քաշային կատեգորիաներ են: Եթե դու ընդունում ես այդ պարզ ճշմարտությունը, ուրեմն դու չպետք է քայլեր անես, որով Սփյուռքը օտարում ես Հայաստանից, հետո գնում են արհեստական մի 4-5, 20, 15 մարդ գտնում, ինչ-որ մի տեղ հավաքում են, ինչ-որ պատկեր են ստանում, դա փորձում են ներկայացնել որպես Սփյուռքի հետ համագործակցության ինչ-որ ընթացք: Չկա այդ ընթացք»,- ընդգծեց նա:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08