Ժամանակակիցի անվան տակ կարող են փողոցում էլ սիրով զբաղվել. Գագիկ Գինոսյանը՝ սկանդալային ներկայացման մասին

04.11.2019 14:52
1232

Չգիտեմ սատանիզմ է, թե ինչ է, բայց չեմ կարողանում այդտեղ նույնիսկ մշակույթի նշույլ տեսնել։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց մշակութաբան, պարագետ Գագիկ Գինոսյանը՝ Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում տեղի ունեցած «Հուզանք ու զանգ» ներկայացմանն անդրադառնալով։  

«Միգուցե ես հետամնաց և անճաշակ եմ, բայց ինձ համար ամենաժամանակակիցը Նարեկացին է։ Չէի ուզենա այդ պիղծ բաների հետ Նարեկացու անունը շոշափել, բայց հազար տարի է, Նարեկացին ավելի ժամանակակից է, քան մեզնից շատերը։ Ժամանակավորն ու ժամանակակիցը շփոթել պետք չէ։ Ժամանակակիցի անվան տակ կարող են փողոցում էլ սիրով զբաղվեն, և ավելի այլանդակ բաներ էլ անեն և ասեն,որ դա ժամանակակից արվեստ է։ Ապականումն ու հոգևոր պղծումը որպես արվեստ ներկայացնել պետք չէ։ Այն, ինչ մեր ազգին վայել չէ,  վստահաբար օտար գումարներով, դրսից եկող է։ Կարելի է զննել, թե այդ մարդիկ որտեղից են սնվում, ֆինանսավորվում, ինչով են ապրում, որտեղ են աշխատում»,-ասաց Գինոսյանը։
Նրա պնդմամբ՝ դա մշակութային աղբ է, ուրիշ ոչինչ։

«Ինչի չի թույլատրվում փողոցում աղբ թափել, բայց մշակութային աղբ փողոցում թույլատրվում է։ Թող իրենց տան մեջ ինչ ուզում է անեն, բայց երբ մարդը դա պարտադրում է ուրիշին,  իրավունքների ոտնահարում է։ Դրա համար բեմեր գոյություն ունեն, թող մասնավոր սրահներ վերցնեն և դրա կողմնակիցներին ներկայացնեն իրենց մշակույթը, բայց մասսայական կազմակերպելը  քաղաքում պետք է լինի մենաշնորհ։ Եթե պետության կողմից դա ընդունելի մշակույթ է, ապա քաղաքի տոնին թող նման մի շոու կազմակերպեին։ Դա նշանակում է, որ դա պետության կողմից ընկալելի չէ, թե չէ դա էլ ներառված կլիներ ինչպես ջազը կամ ռոքն էր ներառված։ Սա մեր պետության ասելիք չէ,  իսկ եթե պետությունը սա խրախուսում է, ֆինանսավորում է, ուրեմն դա պետական քարոզ է»,-ընգծեց մշակութաբանը։ 

Դիտարկմանը, որ «Հուզանք ու զանգ»-ից առաջ մեծ աղմուկ էր բարձրացվել նաև «Մել» ֆիլմի ֆինանսավորումը, ինչն էլ առաջացրել է հասարակության բարկությունը և  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, Գինոսյանը պատասխանեց. ««Մել» ֆիլմը միանշանակ չպիտի ֆինանսավորվեր։ Ֆիլմ կարելի էր նկարել Ալբերտ Ազարյանի, Յուրի Վարդանյանի և այլոց մասին։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել հրապարակում, կարծում եմ շատ այլ տեղերից է ֆինանսավորվում, լուրջ ներդրումներ են անում Թուրքիայից, Ադրբեջանից։ Այստեղ պետությանը կամ մշակույթի նախարարությանը խառնել պետք չէ, այդտեղ ֆինանսավորելու բան էլ չկա։ Այդ մարդիկ հաստատ դրսից ֆինանսավորվող մարդիկ են, որոնք հստակ նպատակների են ծառայում՝ ազգային տեսակը, մեր ինքնությունը կազմալուծել։  Նրանց թիկունքին կանգնած են առնվազն թուրքաբարո, ճղճիմ մարդիկ։ Պետք է առնվազն տգետ լինել, որ գոնե չկասկածել, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ալարում նմա ներդրումներ անել մեր հոգևոր աշխարհը պղծելու համար։ Պետք է այդ թրքաբարո ֆինանսավորողների աղբյուրները գտնել, այլ ոչ թե իրար մեջ թշնամիներ փնտրել»։

Հիշեցնենք, որ օրերս Հանրապետության հրապարակում տեղի էր ունեցել ֆուտուրիստական պեոզիայի էքսպերիմենտալ ընթերցում, որը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության մեջ։ Այսօր արդեն ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար հատկացրել է 2,7 միլիոն դրամ։

Տաթև Կոստանդյան

https://armdaily.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40