Ժողովրդի համախմբվածությունը զինվորին ոգեւորում է

18.04.2016 16:46
4067

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում (Թալիշ-Մատաղիս-Եղնիկներ ուղղություն) պաշտպանություն են իրականացնում նաեւ Մեղրու ջոկատի կամավորները: Ապրիլի 13-ին լինելով շփման գծի Եղնիկներ կոչվող հատվածում՝ հանդիպեցինք քաղաքացիական հագուստը զինվորականով փոխարինած եւ հրամանատարի պարտականություններ իրականացնող Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին: Նման հեռավոր վայրում, մանավանդ նման իրավիճակում ծանոթ-մտերիմի հանդիպելով, բնականաբար, նախեւառաջ որպիսությունն ես հարցնում, տրամադրությունը: «Շատ լավ ենք, - ասաց նա, - այստեղ ենք եկել մի առաքելությամբ, եկել ենք պահպանելու Աստծո կողմից ի վերուստ տրված մեր հողը, սրբազան հողը: Մեզ ոգեւորում են մեր ժողովրդի միակամ լինելը, համախմբվածությունը: Շնորհակալ ենք բոլորին այդպիսին լինելու համար: Դա շատ ոգեւորիչ է սահմանին գտնվող յուրաքանչյուր մարդու համար, այդքան բան հեռվից տեսնող-զգացողն անպայման լավ կլինի, այդ առումով շատ լավ ենք»:

Արշավիր Հովհաննիսյանն այն համոզումն ունի, որ ժամկետային զինծառայողներին՝ 18-20 տարեկան երիտասարդներին, նախեւառաջ, ոգեւորել է անհրաժեշտ, դեռ ավելին, ասում է, որ նույնիսկ հրամանատար (իրեն նկատի ունի) եւ զինվոր պայմանականությունները վերացել են. «Մեր բոլոր ջանքերն օգտագործում ենք, որ զինվորներն իրենց լավ զգան, որ դիրքերն ամուր լինեն»:

Մեղրեցի դիրքապահները, ի դեմ փոխգնդապետ Սամվել Հայրապետյանի, իրենց կողքին ունեն փորձառու զինվորական: Արցախյան գոյամարտի ակտիվ մասնակիցը հրետանավոր է եղել, Մեղրու ջոկատի հրետանու պետ, Մեղրու գնդի անձնակազմի դաստիարակության գծով հրամանատարի տեղակալ: Զորացրվելուց հետ չի կտրվել ռազմական գործից, նախնական զինվորական պատրաստություն առարկա է դասավանդում Մեղրու N1 դպրոցում: Վերսկսված ռազմական գործողություններն անտարբեր չէին կարող թողնել նախկին ազատամարտիկին:

«Հետ չէի՞ք վարժվել զենքից», - սա էր մեր հարցը Սամվել Հայրապետյանին: «Բնավ, եւ ոչ էլ մտածել ենք, որ մի օր խաղաղությունը չի խախտվի, նման իրավիճակը սպասելի էր: Հայրենիքի, հայրենի հողի կանչն էր, որ հիմա այստեղ ենք: Ինչ վերաբերում է խրամատում կանգնած 18-ամյա զինվորին, տղաներն ամուր կանգնած են, ամեն մեկը՝ մի արծիվ, ես իրենց ցավը տանեմ: Միասին երեք-չորս ժամ կանգնում ենք խրամատում, ոչ մեկը մի վայրկյան անգամ աչքը չի թարթում: Այսօրվա ժամկետային զինծառայողի մարտական պատրաստականությունը նախկինի համեմատ մի քանի անգամ բարձր է: Շնորհիվ այդ ջահելների եւ կամավորների, կարող եմ հավաստիացնել, որ մեր դիրքերի պահպանությունը հուսալի ձեռքերում է», - ասում է զինվորական մանկավարժը:

«Մեր ազգի ամենահզոր զենքը ոգին է, որը կա եւ կլինի ընդմիշտ, որքան մեր ազգը հարատեւի», - պատասխանն է պնդմանը, թե մեր համեմատ թշնամին սպառազինության առավելություն ունի:

Հրաժեշտից առաջ մեր զրուցակիցը տեղեկացնում է, որ կանոնավոր կապ կա հարազատների, մտերիմների հետ, իսկ ամենաշատը թոռն է անհանգստանում իր բացակայության համար, ինքն էլ պատասխանում է, որ մինչեւ թուրքին մի լավ դաս չտան, չի գալու:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40