Ժորա Ավագյանը, ով մեծ ներդրում ունեցավ մարզկենտրոնի կապի զարգացման ու արդիականացման գործում

03.10.2023 11:32
3627

Մեր ազգային կյանքում վերջին ամիսներին տեղի ունեցող ողբերգական իրադարձություններն այնպիսի տրտմությամբ, թախիծով ու մտահոգություններով են մեզ պարուրել, որ հաճախ չենք էլ հասցնում ցավ ու ափսոսանք հայտնել մեր այն հայրենակիցների մահվան կապակցությամբ, ովքեր նշանակալից ներդրում են ունեցել տարածաշրջանի այս կամ այն ոլորտի զարգացման գործում:

Այդ դիտարկումն իսկը կիրառելի է Ժորա Մուշեղի Ավագյանի պարագայում, ով երկրային կյանքին հրաժեշտ տվեց 2023 թ. օգոստոսի 15-ին:

Նրա գործունեությունը հիմնականում՝ մոտ չորս տասնամյակ, առնչվել է մեր ընթացքի ամենադժվար ու պատասխանատու բնագավառներից մեկին՝ կապի ոլորտին:

Մինչ այդ, բնականաբար, անցել է մանկությանն ու պատանեկությանը բնորոշ ճանապարհ՝ ուսումնառություն Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ծառայություն խորհրդային բանակում...

Կապավորների համքարությանը միացավ 1970 թվականին. նախ՝ Երևան-Զանգեզուր ռադիոռելեային գծի Կապանի ճարտարագետ, Կապանի հեռուստակայանի ճարտարագետ, 1975 թվականից՝ Կապանի հեռուստակայանի ղեկավար, 1992 թվականից Կապանի կապի  շրջանային  հանգույցի տնօրեն, այնուհետև պատասխանատու պաշտոններ Սյունիքի մարզի կապի ոլորտի կառավարման համակարգում:

Նրա գործառույթների տիրույթը հաճախ ներառում էր ոչ միայն Կապանի, այլև Մեղրու և Գորիսի տարածաշրջանները:

Նրա անվան հետ է կապված Կապանի տարածաշրջանում հեռուստատեսության  հիմնադրումը, զարգացումը,  ոլորտի արդիականացումը, մայրաքաղաքի ու Կապանի միջև հուսալի կապի, ինչպես և  Կապանի գյուղերը հեռուստածրագրերի  որակյալ հաղորդումներով ապահովումը:

Նրա գործունեության ուշագրավ էջերից են Մեղրու տարածաշրջանում կատարված աշխատանքները, նկատի ունենք հեռուստակայանների տեղադրումը Մեղրիում, Ագարակում, Վարդանիձորում, Լեհվազում:

Երկարուձիգ տարիներ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ Սյունիքի մարզի կապի ոլորտում, Ժորա Ավագյանն աչքի է ընկել մասնագիտական խորը գիտելիքներով, կազմակերպչական ունակություններով, ենթակաների հանդեպ հոգատարությամբ և, իհարկե, պահանջկոտությամբ, մարդկայնությամբ:

Այդ ամենի համար է, որ քանիցս արժանացել է ղեկավար մարմինների և ճյուղային կազմակերպությունների գնահատանքին: Ուշագրավ են հատկապես «ԽՍՀՄ պատվավոր ռադիստ» և ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալները: Վերջին պարգևով նշանավորվեց այն ծառայությունը, որ նա մատուցել էր Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ հայոց առաջապահ մարտական դիրքերը մշտապես ապահովելով հեռախոսակապով:

Ժորա Ավագյանը Կապանում հայտնի է նաև հասարակական ակտիվ գործունեությամբ: Քանիցս ընտրվել է ժողովրդական պատգամավորների (դեպուտատների) Կապանի շրջանային ու քաղաքային խորհուրդների կազմում:

1970 թվականին Ժորա Ավագյանը Ծովիկ Սաֆարյանի հետ գեղեցիկ ընտանիք է կազմել, ունեցել են երեք զավակ, որոնցից յուրաքանչյուրը դարձել է հանրության համար օգտակար քաղաքացի: Որդիներից Վախթանգ Ավագյանի օրինակը բավարար է՝ պատկերացում կազմելու հայկական ավանդապահ այդ ընտանիքի բարոյական նկարագրի մասին: Մոտ վեց տարի (2010-2016 թթ.) գլխավորելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը, գնդապետ Վախթանգ Ավագյանը  մինչև այսօր դրվատանքով  է հիշվում մեր երկրամասում:

Ժորա Ավագյանը երկրային կյանքի 80 տարիների ընթացքում մշտապես հավատարիմ մնաց մարդկային իր տեսակին, որը միանշանակ արժանի է հարգանքի ու պատկառանքի: Նրան երբեք և ոչ մի պարագայում չլքեց ընդգծված համեստությունը, կամեցողությունը, ընկերասիրությունը և բնօրրան Կապանի հանդեպ սերն ու նվիրվածությունը:

Ահա այդպիսի ճանապարհ է անցել Ժորա Ավագյանը:

Ահա այդպիսի նկարագրով է նա մնացել մեր հուշերում:

Այդ ամենի շնորհիվ է, որ իր մնայուն տեղն է գտել այն երախտավորների շարքում, առանց որոնց անվան ու գործերի հիշատակության հնարավոր չի լինի ամբողջացնել Կապանի պատմության նորագույն շրջանը:

Ցավակցում ենք հանգուցյալի մերձավորներին ու հարազատներին և ափսոսանք հայտնում Ժորա Ավագյանի մահվան կապակցությամբ:

«Սյունյաց երկիր»

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21