Զինծառայող Սեփխանյանի վիճակը կայուն ծանր է, Զորոգլյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. ՀՀ ՊՆ խոսնակ

06.05.2019 17:28
1110

Համեմատած նախորդ օրերի, անցած գիշեր հայ-ադրբեջանական շփման գծում կրակոցներն ավելի քիչ են եղել, «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախորդ գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, ավելի քիչ կրակոցներ, քան՝ դրան նախորդած երկու-երեք օրերը», - ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է վիրավորված երկու զինծառայողներին, ապա, ըստ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի, ապրիլի 30-ին Տավուշի մարզում հրազենային վիրավորում ստացած 32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանիվիճակը կայուն ծանր է, մինչդեռ շաբաթ օրը Ղարաբաղում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 21-ամյա Ագանիկ Զորոգլյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Վերջինիս երեկ Ղարաբաղից տեղափոխվել է Երևան: Երկու զինծառայողներն էլ վիրավորում են ստացել գլխի շրջանում։

«Արգիշտիի վիճակը ծանր կայուն է, դրական դինամիկա ունի Արգիշտին, բայց դեռ վաղ է կոնկրետ գնահատականներ տալ, Ագանիկի վիճակը շարունակում է մնալ անկայուն, ծայրահեղ ծանր», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ երկուսն էլ գտնվում են Երևանի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին շրջանում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:

Ըստ Արցախի պաշտպանության նախարարության, ադրբեջանական զինուժը վերջերս դիպուկահար հրացաններից կրակ է վարել Պաշտպանական բանակի Ակնայի հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով մեքենայի թափքը:

Դավիթ Բաբայան, արխիվ
Դավիթ Բաբայան, արխիվ

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում հակառակորդն ակտիվացրել գործողություններն, Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ հատուկ պատճառ դրա համար չկա։

Ադրբեջանն, ըստ Բաբայանի, չի փոխել իր վերաբերմունքն ու ծրագրերը, թեև վերջին շրջանում, իսկապես, համեմատաբար զինադադարի ռեժիմի խախտումները նվազել էին։

Այդ իրավիճակին զուգահեռ, սակայն, ըստ Արցախի նախագահի խոսնակ, Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել. միայն այս տարի Թուրքիայի հետ Բաքուն արդեն 2-րդ անգամ է հարձակողական զորավարժություն անցկացնում: Իսկ այդ զորավարժությունների հիմնական թիրախն, ըստ Բաբայանի, իրենք են:

«Ընդհանուր առմամբ այդ երկրի տեսլականը, նրանց զգացմունքները, նրանց նպատակները, նրանց ծրագրերը չեն փոխվել, ինչը մեզ ստիպում է միշտ լինել զգոն և համապատասխան քաղաքականություն վարել, և երբևիցե չմոռանանք, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանդես են գալիս որպես մեկ միասնական միավոր», - ասաց Արցախի նախագահի խոսնակը։

Հարցին, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը Լեռնային Ղարաբաղում է հենց վիրավորում ստացել, ինչո՞ւ մեր կողմից չեն կատարվում պաշտպանական, անվտանգային այնպիսի միջոցառումներ, որոնք նվազագույնի կհասցնեն նման դեպքերը, Բաբայանը պատասխանեց. - «Մենք անում ենք հնարավորը, բայց հասկանում եք, սա այնպիսի իրավիճակ է, որ դիպուկահարներ են կրակում, հետո, ի վերջո, ֆանտաստիկ ֆիլմերի պես չի, որ փակած լինի ինչ-որ գմբեթով, հնարավոր չլինի։ Կրակում են հեռվից, ահաբեկչական գործողություններ են, 100 տոկոսով խուսափել որևէ վիրավորումից կամ կորստից, դժբախտաբար, հնարավոր չէ»։

azatutyun.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08