Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 518.1 մլն դրամ. Ֆիննախ

13.01.2020 15:51
1297

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2019 թվականի ընթացքում 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 518.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

ԱՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հաշվի առնելով, որ 2019 թվականի համար վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020թ. փետրվարի 29-ն է (անհատ ձեռնարկատերերի համար` ապրիլի 30-ը), վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար հիմնադրամ կարող են դիմել՝

•մեկից ավելի հիմքով դրոշմանիշային վճար վճարած անձինք (2019թ. 12000 դրամից ավել վճարված գումարի հետ վերադարձման համար).

•ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնողները կամ ամուսինը (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար).

•զոհված (մահացած) զինծառայողի ծնողները, ամուսինը և զավակները (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար):

2019 թվականի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ դիմելու ընթացակարգին և ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ 1000plus.am կայքում:

 

artsakhpress.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01