Զոհողությունների գնով Արցախը պահե՞լն էր ճիշտ, թե՞ Երևանում կամ Հայաստանի ծայրամասային որևէ գյուղում մի դպրոց կամ մանկապարտեզ կառուցելը. Սենոր Հասրաթյան

26.08.2026 12:19
411

«Շարունակում եմ մտածել՝ զոհողությունների գնով Արցախը պահելն էր ճիշտ, թե՞ խաղաղ ու անհոգ կյանքով ապրելու հեռանկարով Երևանում կամ Հայաստանի ծայրամասային որևէ գյուղում մի դպրոց կամ մանկապարտեզ կառուցելը... Մտածում ու ակամայից վերհիշում եմ երջանկահիշատակ գեներալ Իվանյանի հանդիպումներից մեկը, որն, ըստ ականատեսի, տեղի ունեցավ հեռավոր 1994-ի հունվարյան դաժան պատերազմական մի օր՝ իր և Արցախի արժանապատիվ պարուսույց Աշոտ Բաբայանի միջև... Զինկոմիսարիատում էր»,- գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ շարունակելով.

«Աշոտը գեներալին խնդրում էր բանակից ազատման ամրացագրեր հատկացնել պետական համույթի մի քանի պարողների, հիմնավորելով, որ Արցախի պարի մշակույթը հարկավոր է պահել...

Գեներալը զրուցակցին ուշադիր լսել, ապա խորը շունչ է քաշել և ծանր-ծանր պատասխանել.

-Եթե Հայրենիք ու հող չունենաս, այդ պարը որտեղ և ու՞մ համար ես պարելու...

Հ.Գ.- Տարիներ առաջ, երբ Արցախը ՄԵՐՆ էր, ոչ Ջերմուկի դպրոցն էր հակառակորդի թիրախում, ոչ Ներքին Հանդը, ոչ էլ Տիգրանաշենը…

Հ.Գ.Գ.-Արցախի 1-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանը Հայոց նորագույն պետականության այն եզակի առաջնորդներից մեկն է, ով և՜ պատերազմում հաղթանակեց, և՜ երկրում դպրոց ու մանկապարտեզ կառուցեց: Բայց… այսօր մեղադրվում է…»․

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

28.10.2026 11:15

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Նիկոլայ Բորդյուժա

28.10.2026 10:36

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45