Զոհված, անհետ կորած և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքները կստանան 58-ից 82 մլն-ական դրամ փոխհատուցում՝ ըստ զինվորական կոչման. Վարուժան Ավետիքյան (տեսանյութ)

16.10.2020 14:38
1824

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն օրնիբուն աշխատում է՝ ճշգրտելու զոհված և վիրավոր զինծառայողների անունները, կապ հաստատելու նրանց ընտանիքների հետ և բացելու փոխհատուցումների հաշվեհամարներ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ այս մասին տեղեկացրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Զոհված, անհետ կորած և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքները կստանան 58-ից 82 մլն դրամ՝ ըստ զինվորական կոչման: Կամավորականները, պահեստազորայինները, աշխարհազորայինները ևս այդ շարքում են: Փորձում ենք միանվագ օգնությունը շուտ տալ, մինչև ամսական փոխհատուցումների համար կկատարվի հաշմանդամության կարգի սահմանում: Ամեն ինչ անում ենք, որ արդեն այս ամսվանից սկսենք փոխհատուցում տալ»,- ասել է հիմնադրամի տնօրենը:

Ըստ Ավետիքյանի՝ երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անուններով ևս կբացվեն հաշվեհամարներ, նրանք կստանան առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների համար սահմանված փոխհատուցման կեսը. «Մենք վճարումները կատարելու ենք քսան տարի շարունակ՝ նախ միանվագ, ապա ամսական սկզբունքով: Համակարգն այնպես է նախատեսված, որ ընտանիքը կարողանա միանվագ գումարով ֆինանսապես իրեն կայունացնել, ապա քսան տարի շարունակ՝ ամսական փոխհատուցում ստանալ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանում է գումարի մի մասը, այսինքն՝ ընդհանուր դրամագլուխը բաժանվում է մասերի՝ ծնողների, կնոջ և երեխաների անունով: Երեք և ավելի անչափահաս երեխա ունենալու դեպքում ամսական լրացուցիչ հարյուր հազար դրամ է տրվում»:

Ավետիքյանի կարծիքով՝ կարևոր է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողքին լայնորեն ներկայացվի նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կարևոր դերը. «Այս քսան օրում 2,7 միլիոն դոլարի նվիրաբերություն ենք ստացել ավելի քան 50 երկրից, ամենաշատը՝ Հայաստանից: Այս հավելյալ դրամագլուխն ընդամենը 15 զոհի փոխհատուցման գումար է, պետք է շատ ավելին հավաքել: Մեզ գումար կարելի է նվիրաբերել՝ այցելելով 1000plus.am կայքը, նաև քարտային կամ բանկային փոխանցում անելով: Այս պահին ունենք մոտ 60 միլիոն դոլարի դրամագլուխ, բայց մեզ լրացուցիչ միջոցներ են հարկավոր»:

Վարուժան Ավետիքյանի պնդմամբ՝ գումարի նվիրաբերումը համայն հայության պարտավորությունն է սահման պահող զինվորի հանդեպ, սա բարոյական խնդիր է. «Հայաստանի քաղաքացիներն ամսական 1000-ական դրամ են վճարում իրենց աշխատավարձից, պահն է, որ ամեն սփյուռքահայ երկուական դոլար փոխանցի մեր հիմնադրամին, դա շատ կարևոր հանգանակություն կլինի: Այդկերպ մենք կկարողանանք ապահովել մեր կայունությունը, քանի որ 20 տարվա պարտավորություն ենք ստանձնում»:

Հիմնադրամի տնօրենի պնդմամբ՝ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ կետում էլ լինի, իր զինվորից պաշտպանություն է ստանում, և չափազանց կարևոր է, որ 1000-ական դրամ վճարելով՝ մասնակցի հայրենիքի սահմանների պաշտպանությանը: «Սա օրհասական պատերազմ է, և ավելի քան կարևոր է, որ մեր միջոցները կրկնապատկվեն, և ոչ միայն այսօր, այլև երկարաժամկետ հեռանկարում, այսինքն՝ մեր գիտակցության մեջ լինի, որ ստանձնում ենք մեր զինվորների կյանքի ապահովագրությունը»,- ամփոփել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը:

Դավիթ Սարգսյան

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33