Զորամասում հրազենային վիրավորումից մահացած 21-ամյա Վահե Հարությունյանը Ագարակից էր. նա ընտանիքի ավագ զավակն էր

07.10.2024 20:08
1054

Երեկ՝ հոկտեմբերից 6-ին, ՊՆ N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը։

«Լուրը բոլորիս համար էր անսպասելի, որովհետև Վահեն երբեք վարքի շեղում չի ունեցել, խնդիրներ չի ունեցել, տարիքային անախորժություններ, խոսակցություններ տղաների հետ չի ունեցել»,–պատմեց դպրոցի տնօրենը։ Անժելա Աղայանի խոսքով, 21-ամյա Վահեն ընտանիքի ավագ զավակն էր՝ երկվորյակ քույր ու եղբայր ունի։

«Վահեն հավասարակշռված աշակերտ էր, զուսպ, հարգալից և՛ ուսուցիչների, և՛ դասընկերների նկատմամբ։ Երբեք դիտողության չի արժանացել, կոնֆլիկտային իրավիճակներում չի հայտնվել։ Լավ ընտանիքից է, ծնողները քաղաքում հարգված են»,–պատմեց դպրոցի տնօրենը՝ նշելով, որ Վահեն ընդունվել էր Երևանի պոլիտեխնիկական համալսարան, բանակից զորակոչվելուց հետո սկսելու էր ուսումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02