ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումին

14.01.2026 11:23
388

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք  Ալ Ռիադում այսօր մեկնարկել է FMF-2026 միջազգային ֆորումը, որը համախմբում է համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտով հետաքրքրված առաջատար կազմակերպություններին, պետական կառույցներին և մասնագետներին՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ֆորումին կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցում է նաև Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։

Ֆորումի շրջանակներում այսօր՝  հունվարի 13-ին,  Վ․ Ջհանյանը հանդիպում է ունեցել  Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդի նախագահ (ICMM – International Council on Mining and Metals) Ռոհիթեշ (Ռո) Դհավանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիայի ասոցիացիայի՝ Հանքարդյունաբերության համաշխարհային ասոցիացիային անդամակցելու հարցը, ինչպես նաև փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը, միջազգային փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Վարդան Ջհանյանը Ռո Դհավանին պաշտոնապես հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ՀՀՄԱ-ի կողմից կազմակերպվող ամենամյա հանքարդյունաբերական գլխավոր միջոցառմանը՝ Mining Forum 2026 միջազգային ֆորումին, ինչպես նաև COP-17 համաժողովին։ Հանքարդյունաբերության համաշխարհային ասոցիացիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել ընդունելու հրավերները և մասնակցելու Հայաստանում նախատեսվող միջոցառումներին՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքիր հարթակ է ոլորտային երկխոսության և համագործակցության համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը, որն ընդգծել է պետական և մասնավոր հատվածների գործակցության կարևորությունը՝ հանքարդյունաբերության ոլորտի կայուն և պատասխանատու զարգացման համար։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Վարդան Ջհանյանն այն գնահատել է արդյունավետ և հեռանկարային, նշելով, որ Հայաստանի առաջին մասնակցությունը FMF-2026 ֆորումին և նման մակարդակի հանդիպումները էական նշանակություն ունեն ոլորտի միջազգային ինտեգրման և երկրի հեղինակության բարձրացման համար։

«Այս հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր հիմք են ստեղծում Հայաստանի և միջազգային հանքարդյունաբերական համայնքի միջև համագործակցության նոր փուլ սկսելու համար»,- ասել է Ջհանյանը։

Ինչպես նշել ենք, Հայաստանը FMF-2026 ֆորումին մասնակցում է առաջին անգամ, ինչը կարևոր քայլ է ոլորտի միջազգային համագործակցության ընդլայնման և նոր գործընկերությունների ձևավորման տեսանկյունից։

Հարկ է նշել նաև, որ Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդը՝ ICMM-ը, միջազգային ամենախոշոր հանքարդյունաբերական  ասոցիացիան է, որը ստեղծվել է 2001 թվականին։ Կազմում ընդգրկված են ինչպես խոշոր հանքարդյունաբերական և մետաղաարդյունաբերական ընկերություններ, այնպես էլ ազգային, տարածաշրջանային և պրոֆեսիոնալ ասոցիացիաներ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ կազմակերպությունը միավորում է մոտ 28 մեծ ընկերություններ,  ավելի քան 35 (միջազգային, ազգային, տարածաշրջանային) ասոցիացիաներ, որոնք միասին ներկայացնում են համաշխարհային հանքարդյունաբերության  պոտենցիալը եւ աշխատում են ոլորտի պատասխանատու, կայուն և անվտանգ գործունեության համար։

armhanq.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40