ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոխել դպրոցներում ուսուցիչների աշխատանքի ընդունելու կարգը

18.11.2019 22:48
1277

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ապատեղեկատվություն է համարում այն, թե բոլոր բուհերից հանվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը: Նախարարությունում դասախոսների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ասել են՝ բուհերը լիարժեք հնարավորություն ունեն որոշելու, թե ինչ չափով և ինչ սկզբունքով են այդ առարկաները դասավանդվելու:

«Ես գիտեմ, որ ձեր մտավախությունը մեկն է՝ ոչ հայագիտական ամբիոններից մյուս գործընկերները չեն պաշտպանելու ձեր թեզը: Այս փոփոխությունները, երբ մենք առաջարկում ենք նշված առարկաների դասավանդման հարցը, հավի էինք առնում վերջին տասնամյակում եկած առաջարկությունները, բողոքները, պահանջները: Մենք մեզնից չենք հնարում դա, կամայական որոշումներ չենք ցանկանում ընդունել մի համակարգում, որը շատ բարդ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արայիկ Հարությունյանը:

Խոսելով դպրոցներում սպասվող բարեփոխումներից՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ փոխելու են դպրոցներում ուսուցիչների աշխատանքի ընդունելու կարգը Մաթեմատիկա, Պատմություն, Հայոց լեզու առարկաների ուսուցիչներն աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր պետք է քննություն հանձնեն նախարարության կողմից նշված մարմնում:

«Մենք կունենանք այս հարցում դասախոսների օժանդակության կարիքը: Ինչ-որ չափով կկարգավորվի այն հարցը, որ այս առարկաները դպրոցներում լավ չեն դասավանդվում: Ներկայում մշակում ենք համակարգ, ըստ որի, ավագ դպրոցի աշակերտը կրկնուսույցի կարիք չի ունենալու: Բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաներն աշակերտը 6 կիսամյակ քննություն է հանձնելու, և այլևս ընդունելության քննությունները վերանալու են»,- ասաց Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ բարեփոխումների շրջանակում պատրաստ են ընդունել առաջարկներ:

Արդեն մի քանի օր է տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները բողոքի  ակցիա են անցկացնում Երևանում՝ իրենց դժգոհությունը հայտնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք դեմ են բուհերում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ նոր առաջարկություններին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40