«ԶՊՄԿ», «Գրանդ տոբակո», «Դիջիթեյն». ովքեր են գլխավորում 2025թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը

03.11.2025 10:57
551

«Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ. նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 323 միլիարդ 206 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 116 միլիարդ 133 միլիոն դրամ:
Ուսումնասիրելով 3-րդ եռամսյակի ընթացքում խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը, նկատել է, որ նախորդ եռամսյակի համեմատ 2025 թվականի 3-րդ եռամսյակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» կրկին խոշոր հարկատուների առաջին հնգյակում է՝ 36 մլրդ 171 մլն դրամ։

Ցանկի առաջին տեղում տեխնիկայի առևտրով զբաղվող (ներմուծող, վաճառող, արտահանող) «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է․ վճարել է 52,4 մլրդ դրամ։

3-րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը ՀՀ պետական բյուջե վճարել է 45,9 մլրդ դրամ։

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատուն «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն էր, իսկ այժմ ընկերությունն ընդամենը 4-րդ հորիզոնականում է՝ 34,8 մլրդ հարկային մուտքերով։
5-րդ տեղում «Արդշինբանկն» է 31,8 մլրդ հարկային մուտքերով։
Հարկ է նշել, որ հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 178 միլիարդ 761 միլիոն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 83 միլիարդ 630 միլիոն դրամ։
6-րդ տեղում «Ամերիաբանկ»-ն է․ որպես խոշոր հարկատու՝ բանկն առաջին անգամը չէ, որ հայտնվում է խոշոր տասնյակում։
«Ամերիաբանկ»-ը ՀՀ պետբյուջե վճարել է 24 մլրդ 991 մլն դրամ։

7-րդ տեղում «Սի Փի Էս Էներջի» գրուպն է՝ 19 մլրդ 4 մլն դրամ մուտքերով։ Այն վառելանյութի մեծածախ և մանրածախ շուկայի խոշոր խաղացողներից է։

8-րդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որը պետական բյուջե մուտք է արել 18 մլրդ 192 մլն դրամ։
Այս ընկերությունը 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել էր 20.41 մլրդ դրամ հարկ։

9-րդ տեղում է գտնվում «Դիջիթեյն» ընկերությունը, որը պետբյուջե մուտք է արել 16 մլրդ 701 մլն դրամ․ ընկերությունն այս տարեսկզբին տուգանվել էր։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել էր 3 բուքմեյքերական ընկերությունների՝ քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար։
10-րդ տեղում «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել 16 մլրդ 282 մլն դրամ»։

 

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

09.10.2026 11:47

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

09.10.2026 11:36

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ

09.10.2026 10:53

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

09.10.2026 10:49

Գրախոսություն․ Գագիկ Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» երկգիրք աշխատության վերաբերյալ

09.10.2026 10:26

Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

09.10.2026 10:10

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Թուրքմենստանում ԱՊՀ երկրների առաջնորդների համար կազմակերպված ընդունելության ժամանակ

08.10.2026 22:30

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում Իրանին աջակցելու համար․ Պուտինը՝ Փեզեշքիանին

08.10.2026 22:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի

08.10.2026 20:25

Դատարանը կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն մեղավոր է ճանաչել

08.10.2026 19:05