ԶՊՄԿ-ի ռուս բաժնետիրոջը չի հաջողվել հասնել կոմբինատի բաժնետոմսերի մարմանը

24.09.2021 16:52
2224

Զանգեզուրի պղնձամոլբդենային կոմբինատի 12,4 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ»-ին կոմբինատի բաժնետերերի արտահերթ ժողովում չի հաջողվել հասնել ընկերության մոտ 75 տոկոս բաժնետոմսերի մարմանը։ Այդ մասին տեղեկանում ենք ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքից։ 

«Զանգեզուր մայնինգ»-ը, որի սեփականատերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական հարցերի զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է՝ Walnort Finance Limited ընկերության միջոցով, դիմել էր ԶՊՄԿ-ին՝ սեպտեմբերի 15-ին բաժնետերերի արտահերթ ժողով գումարելու հարցով։ 

Օրակարգում կոմբինատին պատկանող 75 տոկոս բաժնետոմսերի մարման հարցն էր։ ՍիվիլՆեթը անցյալ տարի անդրադարձել էր այն փաստին, որ Պղնձամոլիբդենայինը գերմանական «Քրոնիմետ մայնինգ»-ից հետ էր գնել բաժնետոմսերի 75 տոկոսը և Միխայիլ Զուրաբովը թե բաժնետերերի ժողովի և թե դատական ատյանների միջոցով փորձում է հասնել վերը նշված 75 տոկոսի ձեռք բերմանը։ Ավելի վաղ գրել էինք, որ դատարանում «Զանգեզուր մայնինգ»-ը չորս հայց է ներկայացրել կոմբինատի, ինչպես նաև կոմբինատի 12,5 տոկոսի բաժնետեր ընկերության՝ «ԱՄՓ հոլդինգ»-ի դեմ, որով պահանջում է «Քրոնիմետ մայնինգ»-ից կոմբինատին անցած 75 տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքն անվավեր ճանաչել ու այդ 75 տոկոս բաժնետոմսերն նախապատվության իրավունքով վաճառել իրեն։ «ԱՄՓ հոլդինգ»-ի բաժնետերերն են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, ԶՊՄԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն ու Նարեկ Ամբարյանը։

Դրան զուգահեռ Զուրաբովի ընկերությունը փորձում էր ժողովի միջոցով հասնել այդ 75 տոկոս բաժնետոմսերի մարմանը։ Իսկ ի՞նչ է նշանակում բաժնետոմսերի մարում.  սա այն դեպքն է, երբ բաժնետոմսերի քանակը պիտի նվազեցվի, այլ կերպ ասած՝ «Քրոնիմետ մայնինգ»-ից հետ գնված 75 տոկոս բաժնետոմսերը պիտի վերացվեն ու ըստ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի դա պետք է տեղի ունենա 1 տարվա ընթացքում՝ այսինքն այս տարի։

Բացի բաժնետոմսերի մարումից, Զուրաբովն իր ընկերության միջոցով պահանջել էր նաև փոխել կանոնադրությունը՝ համապատասխան այդ մարման։ Կոմբինատում բաժնետերերի որոշումները կայացվում են երկու մասնակից ընկերությունների՝ «ԱՄՓ հոլդինգ»-ի ու «Զանգեզուր մայնինգ»-ի ձայների հարաբերակցության արդյունքում, իսկ կոմբինատի 75 տոկոս բաժնետոմսերը «չքվեարկող» բաժնետոմսեր են։ 

«ԱՄՓ հոլդինգ»-ն ունի մի քանի ավել բաժնետոմսեր, ինչի արդյունքում հիմնական որոշում կայացնողն է։ Ըստ ԶՊՄԿ հաշվետվության՝ բաժնետոմսերի մարումը ստացել է 343 539 կողմ ձայն, 343 542 դեմ ձայն, և որոշումը չի ընդունվել, իսկ կանոնադրությունում փոփոխություն չի կատարվել։ 

Մկրտիչ Կարապետյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22