ԶՊՄԿ-Կապանի համայնքապետարան՝ նոր որակի և մասշտաբի համագործակցություն՝ հանուն Կապանի զարգացման

07.04.2023 12:46
1408

Ապրիլի 6-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որի նշանակությունը դժվար է գերագնահատել: Կապանի մշակույթի կենտրոնում համայնքապետ Գևորգ Փարսյանը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որ ներառում է տարբեր ոլորտներ՝ տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական, կրթական, սպորտի և մշակույթի: Հուշագիրը ստորագրվեց հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր տարվա համար գործողությունների պլանով:

Գևորգ Փարսյանը մասնավորապես նշեց, որ 2013 թվականից Կապանի մշակույթի կենտրոնը լիարժեք չէր գործում. իսկ շիննորոգման աշխատանքները տևական ժամանակ դադարել էին: Դրանք վերսկսվեցին 2019 թվականին, բայց 44-օրյա պատերազմից հետո դարձյալ ընդհատվեցին:

Կոմբինատի գլխավոր տնօրենի բարի կամեցողությամբ կենտրոնի նորացման աշխատանքները դարձյալ վերսկսվել են, հընթացս ձեռք է բերվել անհրաժեշտ գույք: Այդ համատեքստում Գևորգ Փարսյանը նշեց, որ տարեսկզբին հանդիպել է Ռոման Խուդոլիի հետ և նախանշել այն բոլոր ծրագրերը, որ պիտի իրականացվեն ընթացիկ տարում: Մասնավորապես, սուբվենցիոն ծրագրերի համար կհատկացվի 350 միլիոն, մշակույթի կենտրոնի հիմնանորոգման համար՝ 200 միլիոն դրամ: Փողոցային լուսավորության համար 30 մլն դրամի չափով ծրագրեր կիրականացվեն: Կապան համայնքի ազդակիր բնակավայրերի առջև ծառացած խնդիրների համար ևս ծրագրեր կիրականացվեն:

Բարեմաղթանքի խոսքի ավարտին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը երախտագիտություն հայտնեց Ռոման Խուդոլիին՝ կառուցողական մոտեցման և կոմբինատի շնորհիվ իրականացվող այն ծրագրերի համար, որոնք իրականացվել և իրականացվում են Կապան քաղաքում:

«Հայերեն չեմ հասկանում, բայց զգում եմ, թե որքան կարևոր խոսքեր ասաց համայնքի ղեկավարը,- նշեց Ռոման Խուդոլիյը: - Հուշագիրը, որ ստորագրեցինք, կառուցողական փոխհամագործակցություն է համայնքի և կոմբինատի միջև: Դա բնավ չի նշանակում, որ մենք ինչ-որ բարեգործություն ենք անում: Այն ընդերքը, որ կա, դա նախևառաջ Հայաստանի ժողովրդի բարօրության համար է: Այն, որ հարկեր ենք վճարում, մեր պարտականությունն է, բայց նաև սոցիալական պարտավորություններ ունենք: Մենք գտնվում ենք այս տարածքում, ուստի պարտավոր ենք օգնել համայնքին՝ ծրագրերի իրականացման գործում: Նաև ուզում եմ նշել՝ նշաձողը, որ սահմանել ենք, վերջնական չէ: Դուք դա կտեսնեք նոր ճանապարհների, շենք-շինությունների, սոցիալ-մշակութային կառույցների տեսքով, համայնքի առջև ծառացած օրախնդիր հարցերի լուծման տեսքով: Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը գործունյա է, շատ բան է անում համայնքի համար: Դա անզեն աչքով էլ տեսանելի է: Ընդհանրապես շատ հաճելի է աշխատել  մարդկանց հետ, որոնց հոգին ցավում է համայնքի համար: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիցդ»:

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի և Կապանի համայնքապետարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, անշուշտ, ավելի մեծ նշանակություն ունի, քան թվում է առաջին հայացքից:

Հուշագիրը համայնք և բիզնես համագործակցության փայլուն օրինակ է: Այն, հիրավի, նոր որակի և մասշտաբի համագործակցություն է՝ հանուն Կապանի զարգացման:

Հուշագիրը հրաշալի օրինակ է այն իրողության, թե համայնքային ու տարածաշրջանային խնդիրների համար ինչպիսի պատասխանատվություն է ստանձնում հանրապետության ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունը. ասել է թե՝ ոչ միայն ապահովել խոշոր հարկերի մուտքը մեր պետական գանձարան, այլև մասնակցել տարածաշրջանի բնակչության մտահոգությունների լուծմանը:

Եվ ամենակարևորը՝ հուշագրի ստորագրումը ցույց է տալիս, թե ինչպես են համայնքային իշխանության ղեկավար Գևորգ Փարսյանն ու «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը մեկտեղում իրենց ջանքերը՝ ցույց տալով միասնության և համերաշխության յուրահատուկ օրինակ Սյունիքի համար դժվարին մեր օրերում:

 

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12