Մ-2 մայրուղու՝ Մեղրիով անցնող հատվածը նոր եւ բարեհարմար տեսք է ստանում

19.08.2021 16:24
6275

Վաստակաշատ ճանապարհաշինարար Ազատ Գասպարյանի աշխատասենյակում ՝ պահարանի մի հարկաբաժնում, տարբեր տարիներին ընկերության՝ տնտեսական հաջողության համար ստացած պարգևներն են՝ հանրապետական և միջազգային մրցանակներ, որոնք մեկուկես տասնյակից ավելի են: Ընկերության ղեկավարն ունի նաեւ կոչումներ՝ Մեղրի քաղաքի պատվավոր քաղաքացի եւ այլն:

Դրանք ճանաչում են բերել շինարարին, բայց անչափելի է այն սերն ու հարգանքը, որ վայելում է Ազատ Գասպարյանը՝ որպես Մեղրուն նվիրված անձնավորություն (ինքն արմատներով Ապարանի շրջանից է եւ բուհն ավարտելուց հետո է գործուղմամբ եկել Մեղրի ու նվիրվել նրա հող ու ջրին):

Եվ այժմ դժվար է հաշվել, թե որքան  ճանապարհ է կառուցել եւ հիմնանորոգել նրա ղեկավարած ընկերությունը՝ նաեւ վերափոխելով պրոֆիլը՝ կառուցել սոցիալ-մշակութային օբյեկտներ (դպրոց, հիվանդանոց, բազմաբնակարան շենք, հանդիսությունների սրահ եւ այլն):

Շատ կարեւոր հանգամանք է, երբ  զրուցակիցդ իր գործի գիտակն ու նվիրյալն է, ուրեմն սպառիչ եւ համակողմանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենք, ինչից եւ փորձեցինք օգտվել:

Արդեն ձեւավորված ավանդույթ է. նախ՝ տնօրենին հանդիպել նրա աշխատասենյակում, նախնական զրույց ունենալ, նոր միայն այցելել շինհրապարակներ, որտեղ Մեղրու ճանապարհաշինարարներն են...

Տնօրենը տեղեկացնում է, որ այս տարի հանրապետության կառավարությունը ֆինանսական լուրջ միջոցներ է հատկացրել Մ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորից մինչև Իրանի սահման ընկած տարբեր հատվածներում՝ իրականացնելու հիմնանորոգումներ և միջին նորոգումներ (դրանց մի մասին «Սյունյաց երկիրը» անդրադարձել է նախորդ  համարներում):

«Մեղրու ճանապարհների շահագործման եւ շինարարության ձեռնարկություն»  ՍՊ ընկերության տնօրենից հետաքրքրվեցինք ձեռնարկության ընթացիկ տարվա գործերով, որոնք գոհացուցիչ են եւ ընդօրինակման արժանի:

Ի դեպ, մեղրեցի ճանապարհաշինարարի «ձեռագրին» ծանոթացանք քաղաքի մուտքից սկսած՝ մայթերին նոր շարված եզրաքարեր, ճանապարհի ասֆալտի թարմ շերտ, ճամփեզրին աշխատող մարդիկ:

Մեղրեցի ճանապարհաշինարարներն օգոստոսի 3-ից գլխավորապես զբաղված են Մ-2 մայրուղու հիմնանորոգմամբ, որն ընդգրկում է քաղաքի մուտքից մինչև Մեղրու բժշկական կենտրոնը՝ ընդհանուր առմամբ 4 կմ  165 մ երկարությամբ ճանապարհահատվածը: Այդ հատվածը մեծածավալ աշխատանքներ է ներառում (խոսքը վերաբերում է ճանապարհի կողքով հոսող Մեղրի գետի հենապատի խարխուլ հատվածների վերակառուցմանը, անձրևաջրերի ստորգետնյա խողովակների անցկացմանը՝ ողջ ճանապարհի երկարությամբ, մայթերի կառուցմանը, ընդ որում՝ մայթերը պատվելու են ձևավոր սալիկներով):

Մեր այցելության պահին ճանապարհաշինարարներն ավազակոպճային խառնուրդով ճանապարհի եզրերն էին ամրացնում:

Մի խոսքով, քաղաքի միջով անցնող միջպետական ճանապարհը համապատասխանեցնում են պահանջվող չափանիշներին: Հիմնանորոգման ավարտ է սահմանված նոյեմբերի 30-ը, եւ ոչ մի կասկած, որ նախատեսված ժամկետում ու որակով Մեղրի քաղաքով անցնող ճանապարհի հիմնանորոգումը կավարտի:

Սա նոր բան չէ Ազատ Գասպարյանի աշխատանքային պրակտիկայում՝ առանց գրոհայնության, բայց և որակով...

Մեղրու ճանապարհաշինարարների մի մասին էլ մայր գետի՝ Արաքսի հարևանությամբ հանդիպեցինք: 1970-ական թվականներին կառուցված սահմանային եզրապատը քայքայվել, շարքից դուրս է եկել: Հիմա ամրացնում են դա, որի վրա նորից տեղադրում են սահմանային կառուցվածքները:

Վերը նշեցինք, որ ընկերությունը մասնագիտացել է շինարարության այլ ուղղություններով եւս. այս անգամ տեղեկացանք,որ բազմաբնակարան շենք ու հանդիսությունների սրահ են կառուցում Ագարակում:

Իրականացնում են նաև ափապաշտպան աշխատանքներ, քանզի Արաքսը ողողում-թուլացնում է ճանապարհին հարող հատվածը.

Դե իսկ ճանապարհների սպասարկումն ու նշագծումն իրականացվում են տարին կլոր...

Ազատ Գասպարյանը նաեւ հաճելի զրուցակից է: Նրա հետ կարելի է զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ: Այս անգամ ուզեցինք իմանալ նրա կարծիքը գործազրկության մասին: Ասենք այնպես է ստացվել, որ Հայաստան անասնապահներ Տաջիկստանից են բերում, մինչդեռ...

«Ինձ մոտ բանվորի պակաս չկա, բայց մեղրեցի բանվոր չկա, մարդը չի ուզում աշխատել, ընկերությունում այս պահին 75 մարդ է աշխատում, ճանապարհաշինանարների մեջ քիչ տոկոս են կազմում մեղրեցիները», - ասում է գործի մարդը:

Հիմա ազգովի մտահոգված ենք Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով, որում առանցքային տեղ է զբաղեցնում երբեւէ գոյություն չունեցած Զանգեզուրի միջանցքի վերաբացման ցնորամտությունը: Ուստի եւ չէինք կարող չճշտել Ազատ Գասպարյանի վերաբերմունքն այդ խնդրին:

– Միջանցքի մասին որեւէ խոսակցություն չի կարող լինել, ինչը քանիցս հայտարարել է վարչապետը, խոսքը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին է, ինչին ես համաձայն եմ, բայց պայմանով, որ դրանով հայոց ինքնիշխանությունը չխախտվի, այսինքն վերաբացվող ճանապարհը կամ երկաթուղին բացառապես լինեն Հայաստանի Հանրապետության իշխանության ներքո, - ասաց Ազատ Գասպարյանը:

Դա, ըստ մեր զրուցակցի, կնպաստի տնտեսական կյանքի ակտիվացմանը...

Ազատ Գասպարյանը շատ է կարեւորում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության տնտեսական բաղադրիչը:

– Մեր ընկերությունն էլ այդ համագործակցության շնորհիվ կարողանում է ներկրել ցեմենտ, մազութ, բիտում եւ շինարարական այլ նյութեր, ընդ որում՝ համեմատաբար մատչելի գներով, - նշում է ՍՊ ընկերության տնօրենը:

Հետաքրքվեցինք նաեւ, թե ի՞նչ մտահոգություն ունի ճանապարհաշինության ոլորտում մեծ համբավ ունեցող անձնավորությունը:

«Ճանապարհը հիմնանորոգվում է, ամեն բաղադրիչ տեսանելի է շինարարին ու ինքն այդ հիվանդոտ մասերն անպայման բուժում է, բայց դա չի նշանակում, որ ծանրաքաշ մեքենաների երթեւեկությունն այդ ճանապարհահատվածով իր ազդեցությունը չի թողնում: Որոշում եղավ, որ 2021 թ. հունիսի 1-ից հսկողություն սահմանվի ծանրաքաշ մեքենաների երթեւեկության վրա՝ միջպետական ճանապարհով, բայց առայսօր դա չեմ տեսնում, էլի նույն խոշոր բեռնատարը 25-28 տոննա բեռ բարձած Մեղրու լեռնանցքով անցնում է Քաջարան ու Կապան, ինչի պատճառով ճանապարհն օրեցօր դեֆորմացվում է: Այս խնդիրը չլուծվեց, ինչ ուզում ես, արա, ճանապարհը շարքից դուրս է գալու», - մտահոգություն է հայտնում մեր զրուցակիցը եւ հավելում, - սա եմ համարում հիմնախնդիրներից գլխավորը:

Ինչ խոսք՝ ոչ մի հիմնանորոգում սպասված արդյունքը չի տա, եթե արվածը, ինչպես հարկն է, ճիշտ չօգտագործվի ու չպահպանվի:

 

 

Վահրամ Օրբելյան

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40