ԶՊՄԿ զարգացման ծրագրերը, պետության դերը եւ օրինակելի լինելը

16.11.2022 12:24
1035

Այս տարի լրանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հիմնադրման 70-ամյակը: Այս ընթացքում կոմբինատը բազմիցս զբաղեցրել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջատար դիրքերը:

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում մշտապես առաջատար դիրքեր զբաղեցնող կոմբինատի գործունեության մեջ 2021 թվականը առանձնահատուկ տարի էր. պետությունը՝ ի դեմս կառավարության, դարձավ կոմբինատի համասեփականատեր:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ է փոխվել պետության բաժնետեր դառնալուց հետո եւ ներկայացրել է կոմբինատի զարգացման ծրագրերը եւ անելիքները:

Պետության համասեփականատեր դառնալը

Իմ կարծիքով, պետության համասեփականատեր դառնալը դրական շատ կողմեր ունի։ Մինչեւ սեփականատիրոջ դերը ստանձնելը՝ պետության համար երբեք մինչեւ վերջ հստակ չի եղել, թե ինչպես է աշխատում կոմբինատը: Հիմա արդեն ներսից են տեսնում, որ իրականում խնդիրներն ավելի շատ են, քան հնարված միֆերը: Երբ պետությունը հասկանում է այդ խնդիրները, օգնում է այնպիսի ինստիտուցիոնալ լուծումներ գտնել, որոնք հենց պետության համար ամենաարդյունավետը կլինեն:

Ղեկավարման առումով շատ փոփոխություններ չեն եղել: Ղեկավարման մեջ պետությունը ներգրավված չէ, քանի որ կորպորատիվ համակարգի համապատասխան, հիմնական ղեկավարությունը ստանձնում են գլխավոր սեփականատիրոջ կողմից նշանակված անձինք: Այսինքն՝ պետության բաժնետեր դառնալը ոչ թե ղեկավարման փոփոխություն է, այլ ընդհանուր ոլորտի ըմբռնման:

Առաջատար լինելը

ԶՊՄԿ-ն այս տարի նշում է հիմնադրման 70-ամյակը: Կոմբինատը շարունակելու է առաջ տանել այս տարիների ընթացքում որդեգրած ամենակարեւոր սկզբունքը՝ լինել օրինակելի եւ առաջատար այն բնագավառներում, որտեղ ներկա ենք, ինչպես օրինակ՝ խոշոր հարկատու լինելու եւ պարտատոմսեր թողարկելու եւ հաջողությամբ մարելու առումով: Ավելացնելու ենք արտադրանքը եւ պետական բյուջե վճարվող հարկերը:

Այս պահին նաեւ մեծ աշխատանք է տարվում բնապահպանական ռիսկերը նվազեցնելու եւ օրինակելի կազմակերպություն լինելու ուղղությամբ:

Հանրային կարծիքը

Հանքարդյունաբերության կարեւորությունը եւ նշանակությունը պետության, տնտեսության համար շատ մեծ է: Համեմատության համար ներկայացնեմ մեր հաշվարկը, համաձայն որի՝ 2022թ. 6 ամսվա կտրվածքով Հայաստանի պետական բյուջեի մոտ 20%-ը ապահովել են հանքարդյունաբերական հիմնարկները եւ հարակից ձեռնարկությունները, այսինքն՝ բյուջեի 1/5-րդ մասը: Բացի դրանից՝ հանքարդյունաբերությունն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն: Եթե, օրինակ, $1 ներդրում ես անում հանքարդյունաբերությունում, շատ ավելի մեծ աճ ես տեսնում տնտեսության, քան այդ $1-ի ներդրումն այլ ոլորտում: Հանքարդյունաբերությունն ահռելի ներուժ ունի եւ հենց այդ նպատակով էլ հանրության մեջ պետք է հանքարդյունաբերության նկատմամբ օբյեկտիվ եւ ճիշտ կարծիք ձեւավորելու աշխատանք տանել: Ընդհանրապես պետության տնտեսության, բանակի հզորացման համար շատ կարեւոր է, որ հանքարդյունաբերությունը զարգանա, դրանով հանդերձ զարգացնի մեր պետականությունը:

Այս պահին բաց ունենք այն առումով, որ հանքարդյունաբերության հետ կապված շատ հարցեր պետության, տնտեսության վրա նշանակության համար չի ներկայացվում: Իհարկե, պետք է այս հարցում կողմնակալ չլինել, օբյեկտիվ ներկայացնել ե՛ւ բացասական կողմերը, ե՛ւ դրականը, ոչ թե ինչ-որ միֆերի հիման վրա:

Սա մեր խնդիրն է, մենք չենք կատարել այդ աշխատանքը եւ հիմա պետք է քայլ առ քայլ բացատրել, ներկայացնել, որ հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը փորձում ենք նվազագույնի հասցնել, որպեսզի հանրությունն էլ իր հերթին ամեն ինչ ճիշտ ըմբռնի եւ հասկանա դրական ազդեցության ահռելի լինելը:

Արդյունքները եւ զարգացման ծրագրերը

Եթե մինչեւ տարեվերջ պահպանենք այս տարի ունեցած ընթացքը, ապա նախորդ տարվա համեմատ կունենանք մոտավորապես 20%-ից ավելի արտադրանք: Սա էլ իր հերթին կբերի նրան, որ արտահանման ծավալը կլինի մոտ 20%-ով ավելի, քան 2021թ.-ին էր: Ներկայում աշխատում ենք էլ ավելի մեծ արդյունքների հասնելու ուղղությամբ:

Այս պահին քննարկում ենք նաեւ 2023թ.-ի արտադրական բյուջեն եւ երբ այն հաստատվի, այդ ժամանակ արդեն կարող ենք ասել՝ ինչ ենք պլանավորում գալիք տարվա համար:

Ինչ վերաբերում է նոր ձուլարան կառուցելու՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» խմբի նախագծին, ապա այն երկարատեւ եւ շատ ջանք պահանջող պրոցես է լինելու: Որքանով տեղյակ եմ, արդեն սկսվել են միջազգային կազմակերպություններ ներգրավելու աշխատանքները, որոնք նախնական նախագիծ կմշակեն, որի հիման վրա արդեն կորոշվի՝ ի՞նչ տեսակի գործարան պետք է լինի, ի՞նչ տեխնոլոգիա կկիրառվի, որտե՞ղ պետք է տեղակայվի: Այս բոլոր հարցերի պատասխանը կստանանք՝ նոր միայն կսկսվեն բուն նախագծային աշխատանքները, իսկ հետագայում՝ նաեւ շինարարական: Կարող եմ ասել, որ այն իր ծավալով աննախադեպ է լինելու Հայաստանի պատմության մեջ: Այդպիսի ներդրում չի եղել եւ եթե այն իրագործվի եւ նոր ձուլարան ունենանք, այն կլինի Հայաստանի պատմության մեջ տնտեսական ամենամեծ նվաճումը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

https://banks.am/

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41

Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված կինը կոչ է անում գնալ ընտրության, չվախենալ կարծիք հայտնելուց

03.06.2026 21:25

Նարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը

03.06.2026 21:01

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին

03.06.2026 20:35

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղ

03.06.2026 19:58

Չկա՛ Նիկոլ՝ չկա՛ պրոբլեմ, չկա՛ պատերազմ, չկա՛ ճգնաժամ. ազատվենք «Ալիևի մարզպետից». Քոչարյան

03.06.2026 19:33

TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց՝ հեղափոխելով Հայաստանի ռազմավարական դիրքը. Ռուբիո

03.06.2026 17:38