Կապանցի աթլետները՝ հերթական հաղթանակներով

30.06.2023 10:26
1355

Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալել է Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սաներ՝ Լևոն Աղասյանին և Յանա Սարգսյանին՝ մարզիչ Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ։

Հունիսի 20-ից 23-ը Լեհաստանի Կրակովո քաղաքում տեղի է ունեցել 3-րդ Եվրոպական խաղերը և Եվրոպայի թիմային առաջնությունը, որտեղ եռացատկորդներ Լևոն Աղասյանը 16մ 36սմ արդյունքով հռչակվել է չեմպիոն, իսկ Յանա Սարգսյանը՝ 13մ 06սմ արդյունքով գրավել է 2-րդ տեղը։

Համայնքի ղեկավարը նախ շնորհավորել է աթլետներին և նրանց մարզիչին՝ հերթական հաջողության կապակցությամբ և շնորհակալություն հայտնել երկրի, մասնավորապես Կապանի և մարզադպրոցի պատիվը բարձր պահելու համար։ Նրա գնահատմամբ միջազգային տարբեր հարթակներում գրանցած հաղթանակը ոչ միայն մարզիկի անհատական հաջողությունն է, կամ մարզիչի, այլ բոլոր կապանցիների։

Գևորգ Փարսյանն անդրադարձել է նրանց գործունեության կարևորությանը, հաջողություններին, հետաքրքրվել առաջիկա մրցաշարերից և խոսել ոլորտում նախատեսվող ծրագրերի մասին։

Մարզիկներն ու մարզիչն իրենց հերթին ևս շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին ուշադրության և մշտական աջակցության համար։

Կապանն ըստ արժանվույն ներկայացնելու և մարզական նվաճումներ արձանագրելու համար հանդիպման ավարտին աթլետները Գևորգ Փարսյանի կողմից արժանացել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված ոսկե հուշադրամների, իսկ մարզիչը՝ դրամական պարգևի։

 

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15